Huawei-ի ղեկավարը նվաստացրել է Samsung-ին ու իրեն նույնացրել Apple-ի հետ
Դիտումներ՝ *
12:38 2022-07-17

Huawei-ը դժգոհ է շուկայի ներկա վիճակից, բայց ոչինչ չի կարող անել դրա դեմ։ Huawei-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Յուն կիսվել է իր մտքերով 2022 թվականին ընկերության հնարավոր վիճակի մասին, եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ չկիրառեր Huawei-ի դեմ։ Որոշ բառեր չափազանց կոպիտ են համարվել։

Ըստ Ռիչարդի՝ սմարթֆոնների աշխարհում խոշորագույն արտադրողները կլինեն Huawei-ը և Apple-ը: Բայց դա տեղի չունեցավ ԱՄՆ-ի միջամտության և ընկերությանը ճնշելու պատճառով։ Գործադիր տնօրենը նաև քար նետեց Samsung-ի ուղությամբ՝ այն նույնացնելով շուկայի մյուս մասնակիցների հետ. «Մնացած ընկերությունները փոքր արտադրողներ են, այդ թվում՝ հարավկորեական Samsung ընկերությունը, որի սմարթֆոնները կարող են վաճառվել հիմնականում Հարավային Կորեայում և ԱՄՆ-ում»։

Samsung-ի նկատմամբ Huawei-ի անհարգալից վերաբերմունքը ծիծաղելի է թվում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Huawei-ն ավելի քան մեկ տարի է ծախսել՝ փորձելով հասնել հարավկորեական կորպորացիայի հետ: Երբ այն շատ առաջ էր Samsung-ից, Huawei-ը կտրուկ դեգրադացվեց ամերիկացիների կողմից պատժամիջոցների սահմանումից հետո։ Իհարկե, գործադիր տնօրենը չպետք է Samsung-ին «փոքր բան» անվաներ, կարծում են մասնագետները։

2020 թվականի գարնանը Huawei-ը գերազանցեց Samsung-ին շուկայի 2%-ով և գրավեց սմարթֆոնների համաշխարհային շուկայի 19%-ը։ Այս ամենը՝ շնորհիվ Չինաստանում ապրանքների գերազանց վաճառքի: Միաժամանակ Samsung-ի մասնաբաժինը կազմել է 17% Galaxy S20-ի վատ վաճառքի պատճառով։ Հիմա անիմաստ է կռահել, թե «ինչ կլիներ, եթե ոչ…»։ Համաշխարհային ընկերությունների մրցավազքը շուկայում պատերազմ է, որը չի հանդուրժում սուբյեկտիվ տրամադրությունը։

Սիրարփի Աղաբաբյան

168.am