Գիտնականների ստեղծած խելացի հյուսվածքը ճանաչում է մարդու շարժումները 99% ճշգրտությամբ
Դիտումներ՝ *
12:24 2022-07-15

Այս տեքստիլը հալվում է մարմնի ջերմաստիճանից և ֆիքսում է մարմնի դիրքի տվյալները:

ԱՄՆ-ի գիտնականներին հաջողվել է ստեղծել նոր տեսակի տեքստիլ գործվածք, որը կոչվում է 3DKnITS։ Այն կարողանում է ճանաչել օգտվողի գործողությունները և հարմարվել դրանց:

Տեքստիլը հարմարվում է մարմնին՝ ճանաչելով նրա դիրքը։ Գործվածքը պարունակում է հատուկ տեսակի թել, որը հալվում է, երբ ենթարկվում է ջերմության: Սա բարելավում է միահյուսված ճնշման սենսորների ճշգրտությունը: Այս սենսորները տեղակայված են սովորական և ֆունկցիոնալ թելերի պլեքսուսի վրա և հավաքում են տվյալներ մարմնի շարժման վերաբերյալ։

Շարժումը չի խանգարում սենսորներին: Սա թույլ է տալիս խելացի գործվածքը դարձնել ցանկացած ձևի, օրինակ՝ գուլպայի նման: Գիտնականները պատրաստել են խելացի կոշիկների և գորգերի նախատիպեր, իսկ հետո ստեղծել մարմնի շարժման տվյալները գրանցող ծրագիր։ Համակարգը 99% ճշգրտությամբ կանխատեսում էր յոգայի շարժումներ և այն դիրքեր, որոնք կատարում էր խելացի տեքստիլ գորգի վրա կանգնած մարդը։

Սիրարփի Աղաբաբյան

168.am