Բաղադրիչներ
1. Ծիրան – 200 գ
2. Կաթնաշոռ – 100 գ
3. Կարագ – 50 գ + տապակը պատելու համար
4. Ալյուր – 100 գ
5. Շաքարավազ – 40 գ
6. Ձու (շտրուդելին քսելու համար) – 1 հատ
7. Օսլա – 1 թ/գ
8. Դարչին
9. Շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
1. Կաթնաշոռը և փափուկ կարագը տրորել 2 ճ/գ շաքարավազի հետ:
2. Աստիճանաբար ավելացնելով ալյուրը՝ հունցել փափուկ կաթնաշոռային խմոր: Ծածկել սննդային թաղանթով և 2 ժամով դնել սառնարանը:
3. Սառած խմորը բաժանել 2 մասի (2 շտրուդելի համար): Ծիրանը լվանալ, չորացնել, կիսել, կորիզները հեռացնել:
4. Խմորը գրտնակել և ձևավորել 3 մմ հաստությամբ շերտ:
5. Շերտի մի եզրին շարել կիսած ծիրանները, վրաներն օսլա և շաքարավազ շաղ տալ:
6. Շերտի ազատ մնացած մասին ձվի սպիտակուց քսել և վրան շաղ տալ մնացած շաքարավազը: Փաթաթել ռուլետի նման:
7. Ծիրանով ռուլետները դնել յուղապատ տապակին, վրան դեղնուց քսել և դարչին շաղ տալ:
8. Թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 25 րոպե:
9. Երբ սառչեն, վրաները շաքարի փոշի շաղ տալ, կտրատել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am