10 վտանգավոր սովորություններ, որոնք դանդաղ սպանում են մեր ուղեղը
Դիտումներ՝ *
15:00 2021-11-05

Ուղեղը մարդու օրգանիզմի ամենագլխավոր օրգանն է: Մենք չենք կարող առանց դրա գոյություն ունենալ: Բացի այդ, 21-րդ դարում մասնագիտությունների մեծ մասը կապված է մտավոր գործունեության հետ: Տվյալ պահին, ուղեղը մեզ անհրաժեշտ է առավել, քան երբևէ: Այդ դեպքում, մենք ինչո՞ւ չենք պահպանում մեր ուղեղը: Գոյություն ունեն 10 վտանգավոր սովորություններ, որոնք սպանում են մեր ուղեղը:

1. Հրաժարում նախաճաշից

Մարդիկ, ովքեր չեն նախաճաշում, ունեն գլյուկոզայի ցածր մակարդակ արյան մեջ, ինչը հանգեցնում է գլխուղեղի ակտիվության իջեցման:

2. Չափից ավելի ուտել

Եթե Դուք չափից ավելի եք կերակուր ընդունում, Ձեր օրգանիզմը խոլեստերին է կուտակում արյունատար անոթներում, ինչպես նաև գլխուղեղի անոթներում:

3. Ծխել

Ծխախոտը վնասում է մտավոր գործունեությանը և սպանում է գլխուղեղի բջիջները:

4. Շաքարի մեծ չափաբաժին

Ինչքան շատ շաքար, այնքան շատ տոքսիններ և ավելորդ քաշ և ավելի քիչ օգտակար նյութեր օրգանիզմում:

5. Օդի աղտոտում

Սա Ձեզնից այնքան էլ կախված չէ, բայց Դուք պետք է իմանաք, որ, եթե ուղեղին չի բավարարում թթվածինը, դրա գործունեությունը էականորեն դանդաղում է:

6. Քիչ քնել

Եթե Դուք քիչ եք քնում, Ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում, որովհետև քիչ քնելը հանգեցնում է գլխուղեղի բջիջների մահացության

7. Թմրամիջոց և ալկոհոլ

Այս երկու նյութերը հանգեցնում են գլխուղեղի անդառնալի խախտումների:

8. Աշխատանք՝ հիվանդության ժամանակ

Երբ մարդ հիվանդ է, ապա մտավոր ինտենսիվ աշխատանքը վնասում է, քանի որ օրգանիզմը օգտագործում է իր բոլոր ռեսուրսներն այդ հիվանդության դեմ պայքարելու համար: Այդ ընթացքում ուղեղը չի կարող ստանալ բավարար թթվածին:

9. Խթանի և զարգացման բացակայություն

Ուղեղին անհրաժեշտ է անընդհատ զարգացում, դրա համար հեռուստացույց դիտելու փոխարեն՝ գիրք կարդացեք, խաչբառ լուծեք կամ շախմատ խաղացեք:

10. Քչախոսություն

Խոսելը նույնպես հանդիսանում է գլխուղեղի խթանման տեսակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am