Մասնագետը բացատրել է՝ ինչու չի կարելի թեյը համադրել քաղցրավենիքի հետ
Դիտումներ՝ *
21:23 2022-07-05

Թեյը կոնֆետների կամ այլ քաղցրավենիքի հետ խմելու սովորությունը կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարման ու առողջական լուրջ խնդիրների զարգացման։ Այս մասին Sputnik ռադիոկայանի հետ զրույցուն ասել է թերապևտ, գաստրոէնտերոլոգ Նիկիտա Խարլովը։

Մասնագետի խոսքով՝ կանոնավոր քաղցրավենիքով թեյ խմելու դեպքում ավելորդ շաքարն ու ածխաջրերը կնպաստեն օրգանիզմում բորբոքային գործընթացների զարգացմանն ու կթուլացնեն իմունային համակարգը։ Շաքարի մշտական օգտագործման ֆոնին կարող է զարգանալ ինսուլինակայունություն, որն էլ իր հերթին կհանգեցնի շաքարային դիաբետի զարգացման։

«Քաղցրավենիքի մեջ պարունակվող ավելորդ ածխաջրերը կբարձրացնեն օրգանիզմում ինսուլին հորմոնի մակարդակը, որը դուրս չի թողնում ճարպը բջիջներից։ Օրգանիզմում ինսուլինի նկատմամբ զգայունությունը կարող է նվազել, իսկ դա արդեն երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացումն է», – նախազգուշացրել է մասնագետը։

Նա նաև հորդորել է հրաժարվել քաղցրավենիքից՝ ընդգծելով, որ դրանց մշտական գործածությունն ազդում է համային ընկալիչների վրա, ինչի պատճառով զգացողությունները բթանում են և մարդն ավելի ու ավելի շատ շաքարի կարիք է ունենում։