«Բրիջերթոնների» գլխավոր աստղ՝ դերասան Ռեգե-Ժան Փեյջը դարձել է ARMANI CODE նոր բույրի դեմքը
Դիտումներ՝ *
14:38 2022-07-05

Բրիտանացի դերասան Ռեգե-Ժան Փեյջը, ով հայտնի դարձավ ամբողջ աշխարհում «Բրիջերթոնները» սերիալում խորհրդավոր դուքս Հասթինգսի դերով, միացել է ARMANI գեղեցկության ընտանիքին և դարձել ARMANI CODE խորհրդանշական բույրի թարմացված տարբերակի դեմքը: Աստղային օծանելիքի դեսպանների թվում են Հոլիվուդի այնպիսի սրտակերներ, ինչպիսիք են դերասաններ Քրիս Փայնը և Ռայնոլդ Ռեյնոլդսը։

Նոր ARMANI CODE-ը մարմնավորում է ժամանակակից մարդու էությունը՝ ուժեղ, ինքնավստահ և անզիջում։

«Ռեգե-Ժան Փեյջը ռեպրեզենտացնում է նուրդ և խորը առնականությունը, այլ ոչ թե այն առնականությունը, որը ցուցադրական է: Փեյջը ներկայացնում է ներկայի մշակութային հարստությունն ու կենսունակությունը»,- Ջորջիո Արմանի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am