«Oracle» կորպորացիայի հիմնադիր, միլիոնատեր Լարի Էլիսոնի 10 կանոնները
Դիտումներ՝ *
13:22 2021-11-05

1.Ես նորմալ եմ վերաբերվում՝ «Նա գիժ է» և նմանատիպ արտահայտություններին: Երբ նման արտահայտություն եմ լսում, նշանակում է, որ ինձ հաջողվել է անել նոր, անսպասելի մի բան:

2.Իրականում արդյունավետ անձանց շահագրգռում է ոչ թե հաջողության հասնելու, այլ անհաջողություն չկրելու ցանկությունը:

3.Ես երբեք գլուխ չեմ խոնարհում հեղինակությունների առջև և թերահավատորեն եմ վերաբերվում փորձագետներին: Ես հաճախ հարցականի տակ եմ դնում երևույթների նկատմամբ հասարակության կողմից ընդունված վերաբերմունքը:

4.«Oracle» կորպորացիայում ես կարգ եմ սահմանել, համաձայն որի՝ աշխատանքի չեն ընդունվում այն մարդիկ, ում հետ ես չեմ կարող ճաշել շաբաթվա ընթացքում երեք անգամ: Չէ՞ որ ես ընկերությունը հիմնելիս ցանկանում էի մի միջավայր ստեղծել, որտեղ հաճույքով կաշխատեի:

5.«Oracle»-ում մենք մեր արտադրանքը համեմատում ենք մրցակիցների արտադրանքի հետ: Հաճախորդներին ասելով, որ մենք կարող ենք անել այն ամենը, ինչ չեն կարող անել մյուսները՝ մենք նրանց չենք խաբում:

6.Ես չեմ մտածում այն մասին, թե ինչ է հաճախորդը ցանկանում: Ես ուղղակի դրա մասին հարցնում եմ նրան:

7.Ես միշտ փորձում եմ վերլուծել իմ քայլերը երկու տեսանկյունից՝ որքանո՞վ են նրանք պրակտիկ և արդար:

8.Համակարգչային արդյունաբերությունը, իմ կարծիքով, միակ ոլորտն է, որը նորաձևությամբ ավելի շատ է առաջնորդվում, քան նորաձևությունը:

9.Եթե դուք ընդունակ չեք դառնալ «թիվ 1»-ը, նշանակում է՝ դուք այդ բիզնեսում անելիք չունեք:

10.Ես սիրում եմ հաղթել: Որքան հաղթում եք՝ այնքան երկար եք ցանկանում մնալ հաջողության գագաթին: Բայց միայն հաղթող լինելն ինձ բավարար չէ: Շրջապատում բոլորը պետք է սնանկանան:

168.am