5 իր, որոնք չպետք է կրել ժամադրության գնալիս
Դիտումներ՝ *
20:30 2022-07-03

Սինթետիկ կտորից հագուստ

Ամառային ժամադրություններն առանձնահատուկ հմայք ունեն, սակայն շոգ եղանակին պետք է հատկապես զգույշ լինել կերպար ընտրելիս։ Ավելի լավ է հրաժարվել սինթետիկ գործվածքներից կիպ վերնաշապիկներից, այլապես շոգին դրանք կարող են դաժան կատակ խաղալ, իսկ թեւատակերի հատվածը կմատնի ձեր հուզմունքը։

Չափազանց կիպ/մարմինն ընդգրկող զգեստ

Անկասկած, ժամադրության գնալիս ցանկանում եք շշմեցնող տեսք ունենալ: Նույնիսկ, եթե կատարյալ կազմվածք ունեք, ավելի լավ է չհագնել շատ կիպ իրեր՝ ընթրիքից հետո զգեստը կարող է ոչ այնքան լավ «տեղավորվել», որքան երեկոյի սկզբում։

Ուլտրակարճ կիսաշրջազգեստ

Սլացիկ ոտքերը ցանկանում եք ցույց տալ ողջ աշխարհին։ Այնուամենայնիվ, խնջույքների համար ավելի լավ է հրաժարվել անկեղծ մինիից: Չափազանց համարձակ երկարության պատճառով կարող եք սկսել անհանգստանալ եւ ամբողջ երեկո ձեր ուշադրությունն ուղղված կլինի այն ուղղելուն, եւ դա կարող է փչացնել երկար սպասված ժամադրության տպավորությունը:

Գեղեցիկ, բայց անհարմար բարձրակրունկներ

Գեղեցիկ տեսք ունենալու ցանկությունը համատեղել հարմարավետության հետ։ Բարձրակրունկ կոշիկները կընդգծեն սլացիկ ոտքերը, սակայն անտեղի են երկար զբոսանքի համար։ Դուք չպետք է ամբողջությամբ հրաժարվեք դրանցից, միայն կարեւոր է ընտրել հարմար մոդել:

Հագուստ, որը հեշտությամբ ճմրթվում է

Ժամադրության համար ավելի լավ է ընտրել փորձարկված կերպար։ Բամբակից կամ շուտ ճմրթվող կտորներից զգեստը, վերնաշապիկը կամ տաբատը կարող են կորցնել իրենց սկզբնական տեսքը նույնիսկ երեկոյի մեկնարկից առաջ, եւ դուք կհասնեք ձեր ուղեկցին ճմրթված հագուստով։