Հինգ եղանակ, որով մարդը քայքայում է իր օրգանիզմն՝ առանց այդ մասին իմանալու
Դիտումներ՝ *
19:05 2022-07-01

Մենք գիտենք, որ երբ խոսքը առողջության մասին է, կանխարգելումն ավելի լավ է, քան բուժումը, բայց ի՞նչ, եթե դուք վնասում եք ձեր առողջությունը՝ առանց դրա մասին իմանալու: Ահա հինգ պատճառ, որոնք կարող են լրջորեն վնասել ձեր առողջությանը, գրում է Eat This, Not That!-ը:

1. Հետազոտությունները ցույց են տալիս, որ շաքարի չափից շատ օգտագործումը կապված է սրտային հիվանդության հետ: «Շաքարի ազդեցությունը ճարպակալման եւ շաքարախտի վրա լավ փաստագրված է, բայց մի ոլորտ, որը կարող է զարմացնել շատ տղամարդկանց, այն է, թե ինչպես շաքար օգտագործելու ցանկությունը կարող է լրջորեն ազդել սրտի առողջության վրա»,- նշել է Հարվարդի Չանի անվան հանրային առողջության դպրոցի պրոֆեսորը, դոկտոր Ֆրենկ Հուն: «Որքան մեծ է շաքարի ընդունումը, այնքան բարձր է սրտի հիվանդությունների, արյան բարձր ճնշման, բորբոքումների, քաշի ավելացման, շաքարախտի եւ լյարդի ճարպային հիվանդության ռիսկը»:

2. Եթե տարիքի հետ ձեր իրանն ավելի է լայնանում, ժամանակն է ինչ-որ բան անել դրա դեմ: «Հետազոտությունները ցույց են տվել, որ որովայնի գիրությունն ավելի ուժեղ է, քան ընդհանուր գիրությունը, ինչը կապված է սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնների հետ, ինչպիսիք են արյան բարձր ճնշումը, արյան բարձր տրիգլիցերիդները եւ 2-րդ տիպի շաքարախտը,- նշել է բժիշկ Չիկա Անեկվեն:- Հետազոտությունները ցույց են տվել, որ դա կապված է նույնիսկ դեմենցիայի, ասթմայի եւ քաղցկեղի որոշ տեսակների հետ»:

3. Միտքը, որ խմելու մի դրվագը կարող է զգալի վնաս պատճառել օրգանիզմին, այն է, ինչ մենք կարող ենք հասցնել հանրությանը եւ ցույց տալ, որ վնաս կա նույնիսկ նրանց համար, ով իրեն խմող չի համարում»,- պատմում է բժշկության դոկտոր Մաջիդ Աֆշարը:

4. Նստակյաց ապրելակերպը վնասակար է առողջության համար, նույնիսկ եթե դուք կանոնավոր կերպով մարզվում եք: Հետազոտությունները ցույց են տալիս, որ չափից շատ նստելը կապված է այնպիսի լուրջ խնդիրների հետ, ինչպիսիք են սրտային հիվանդությունները եւ շաքարախտը, պատմում է Brigham and Women’s Hospital-ից բժիշկ Հիչամ Սկալին:

5. Առանց դեղատոմսերի հավելումներն ԱՄՆ-ում լյարդի վնասման հիմնական պատճառներից են, այնպես որ դրանք ընդունելուց առաջ միշտ խորհրդակցեք ձեր բժշկի հետ, նշել է է բժշկության դոկտոր Հերբերտ Լ. Բոնկովսկին: