Բեյքվել տարտ. անգլիական ավանդական աղանդեր
Դիտումներ՝ *
12:50 2022-07-21

Բաղադրիչներ փխրուն խմորի համար՝

1. Սառը կարագ – 100 գ

2. Ալյուր – 200 գ

3. Շաքարի փոշի – 40 գ

4. Ձվի դեղնուց – 2 հատ

5. Աղ – 1 պտղունց

Կրեմի համար՝

1. Կարագ – 125 գ

2. Շաքարավազ – 125 գ

3. Մանրացրած նուշ – 125 գ

4. Ձու – 3 հատ

5. Վանիլին – 1 տուփ

6. Նուշի էսենցիա

7. Ելակի մուրաբա

8. Նուշի թերթիկներ

Պատրաստման եղանակը

1. Պատրաստել տարտի հիմքը: Խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները խառնել և գունդ ձևավորել:

2. Գունդը փաթաթել սննդային թաղանթով և մեկ ժամ պահել սառնարանում:

3. Դրանից հետո ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: Խմորի գունդը գրտնակել, վերածել բարակ շերտի:

4. Խմորի շերտը տեղադրել 28 սմ կաղապարի մեջ, պատառաքաղով ծակծկել, ծածկել փայլաթիթեղով, վրան լոբի լցնել և թխել 15 րոպե:

5. Այդ ընթացքում պատրաստել կրեմը: Կարագը հալեցնել գոլորշու վրա, ինչից հետո լցնել թասի մեջ, ավելացնել շաքարավազը, խառնել:

6. Ավելացնել մանրացված նուշը:

7. Մեկական ձու ավելացնել, վերջում ավելացնել վանիլինը և նուշի էսենցիան:

8. Պատրաստի փխրուն խմորի մեջ ելակի մուրաբա լցնել և հարթեցնել:

9. Վրան զգուշությամբ լցնել կրեմը:

10. Զարդարել նուշի թերթիկներով և նորից դնել ջեռոցը 20 րոպեով:

11. Պատրաստի տարտը սառեցնել, կտրատել և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am