Համստերները գրավում են տիեզերքը. կրծողն օդապարիկով թռել է ստրատոսֆերա (տեսանյութ) 16Հեղինակ՝ Աննա Անտոնյան
Համստերն օդապարիկով թռել է ստրատոսֆերա։ Փորձարկումն անցկացրել է ճապոնական Iwatani Giken ընկերությունը։
Կրծողին դրել են հատուկ հերմետիկ խցիկի մեջ և բարձրացրել 23 կիլոմետր: Հասնելով ցանկալի բարձրությանը՝ համստերը վերադարձել է Երկիր։ Կենդանին բարեհաջող վայրէջք է կատարել ճապոնական Միյակո կղզու մոտ, որտեղ նրան դուրս են բերել խցիկից:
Այս փորձարկման միջոցով Iwatani Giken-ը ցանկացել է ապացուցել, որ նման թռիչքները դեպի ստրատոսֆերա անվտանգ են։ Գիտնականների հիմնական նպատակն է լայն զանգվածների համար հասանելի դարձնել նման ճանապարհորդությունները։
Ի դեպ, համստերի համար անհանգստանալ հաստատ չարժե։ Հետազոտության ընթացքում փորձագետներն ուշադիր հետևել են սրահում մթնոլորտային ճնշման, ջերմաստիճանի և թթվածնի մակարդակին: