Ընկույզով կարամելային պիրոգ
Դիտումներ՝ *
12:27 2022-10-30

Բաղադրիչներ

1. Ընկույզ (աղացած) – 0.5 բաժակ

2. Կարագ (խորանարդաձև կտրատված) – 250 գ

3. Շագանակագույն շաքարավազ – 200 գ

4. Եգիպտացորենի օշարակ – 60 գ

5. Ալյուր – 80 գ

6. Փխրեցուցիչ – 1 թ/գ

7. Աղ – 1.8 թ/գ

8. Վանիլինի էքստրակտ – 0.5 թ/գ

9. Ձու – 4 հատ

Ջնարակի համար՝

1. Շաքարի փոշի – 300 գ

2. Կարագ (հալած) – 3 ճ/գ

3. Եգիպտացորենի օշարակ – 1 թ/գ

4. Վանիլինի էքստրակտ – 1 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: 28×18 կաղապարը յուղապատել:

2. Թասի մեջ խառնել ալյուրը, փխրեցուցիչը և աղը:

3. Ցածր կրակի վրա հալեցնել կարագը, ավելացնել շագանակագույն շաքարավազը, եգիպտացորենի օշարակը, խառնել:

4. Վերցնել կրակից, ավելացնել վանիլինը և ձուն, լավ խառնել:

5. Ստացված զանգվածը խառնել ալյուրի հետ և լցնել կաղապարի մեջ: Թխել 25-30 րոպե: Թողնել, որ սառչի:

6. Պատրաստել ջնարակը: Մեծ թասի մեջ հարել կարագը, շաքարի փոշին եգիպտացորենի օշարակը և վանիլինը:

7. Ջնարակը լցնել սառած պիրոգի վրա, կտրատել և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am

Ամենաընթերցված