Արևածաղկի տնական հալվա
Դիտումներ՝ *
11:45 2022-08-30

Բաղադրիչներ

1. Արևածաղկի սերմեր – 1 բաժակ

2. Ալյուր – 0.75 բաժակ

3. Շաքարավազ – 1/4-1/3 բաժակ

4. Ջուր – 50 մլ

5. Բուսայուղ -50 մլ

6. Վանիլին – 1/4 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Անընդհատ խառնելով՝ թավայի մեջ տապակել արևածաղկի մաքրած սերմերը:

2. Տապակել նաև ալյուրը: Այն պետք է ստանա դեղնավուն երանգ և ունենա շատ հաճելի բույր:

3. Արևածաղկի սերմերը լավ հարել բլենդերով:

4. Երբ արևածաղկի սերմերը բլենդերի մեջ վերածվեն ալյուրի, ավելացնել բուսայուղը: Նորից հարել: Պետք է ստացվի արևածաղկի սերմերի մածուկ:

5. Խառնել իրար ալյուրը և արևածաղկի մածուկը: Պետք է այնպես խառնել, որ գնդիկներ չմնան: Ավելացնել վանիլինը:

6. Ջրից և շաքարավազից օշարակ եփել:

7. Մի փոքր պնդացած օշարակը լցնել ալյուրի և արևածաղկի զանգվածի մեջ: Լավ խառնել:

8. Կաղապարը յուղապատել: Հալվան տեղադրել կաղապարի մեջ և մի քանի ժամով դնել սառնարանը: Մատուցել սառը վիճակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am