Վերլուծաբանները նշել են աշխարհում ամենաշատ վաճառվող 10 սմարթֆոնները
Դիտումներ՝ *
16:05 2022-06-28

Ցուցակում կար միայն մեկ Xiaomi սարք։

Counterpoint Technology Market Research վերլուծական ընկերությունը հրապարակել է 2022 թվականի ապրիլին ամենավաճառվող սմարթֆոնների տասնյակի համախմբված վարկանիշը։ Առաջին չորս տողերը զբաղեցնում են Apple սարքերը։

Առաջին տեղը պատկանում է iPhone 13-ին՝ 5,5% մասնաբաժնով։ Սա ամեն 18-րդ վաճառվող սմարթֆոնն է։ Լավագույն ֆլագմեն Samsung-ը շատ ավելի փոքր մասնաբաժին ունի՝ ընդամենը 1,5%։ Իսկ Xiaomi-ի սարքերից միայն բյուջետային Redmi Note 11 LTE-ն է ցուցակում՝ կազմելով ընկերության ընդհանուր վաճառքի 11%-ը:

Ընդհանուր առմամբ, այս վարկանիշի առաջին տասնյակը կազմում է սմարթֆոնների ամբողջ շուկայի 21%-ը, նշել են Counterpoint-ի հետազոտողները։

Սիրարփի Աղաբաբյան

168.am