Գիտնականները հերքել են 10 պոպուլյար միֆերը
Դիտումներ՝ *
12:15 2022-09-02

1. Նշումները և կոնսպեկտները օգնում են հիշել ինֆորմացիան

Ինչո՞ւ պետք է ուղեղը պահպանի ինֆորմացիա, որն արդեն գրված է նոթատետրում: Կարիք չկա հիշել այն, ինչն առանց այն էլ պահպանված է: Դրա համար մի փորձեք հիշել բաղադրատոմսեր, հեռախոսի համարներ և այլն: Գիտնականները պնդում են, որ նշումները չեն նպաստում հիշելուն:

2. Մարդիկ գիրանում են ֆասթ-ֆուդի և գազավորված ըմպելիքների պատճառով

Եվս մեկ միֆ, որը հերքվել է գիտնականների կողմից: Պարզվում է, որ գազավորված ըմպելիքի և ֆասթ-ֆուդի սիրահարներն ավելի քիչ են հակված գիրության, քան «առողջ սննդի» կողմնակիցները: Գիտականորեն ապացուցված է, որ մարդիկ ավելորդ քաշ են հավաքում ավելորդ կալորիաների պատճառով: Չգիրանալու համար պետք է օգտագործել կենսակերպին համապատասխան կալորիաների քանակություն:

3. Ցնցուղը միշտ օգտակար է

Գիտնականները զգուշացնում են, որ չափից շատ ցնցուղ ընդունելը մարդկանց դարձնում է ընկալունակ մանրէների և վարակիչ հիվանդությունների նկատմամբ: Ժամանակի ընթացքում առաջանում են պրոբլեմներ՝ կապված մարսողության և սրտի հետ: Բնական իմունիտետը չթուլացնելու համար պետք է ընտրել ոսկե միջինը:

4. Սպորտն օգտակար է առողջության համար

Գիտական վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ֆիզիկական չափից ավելի ծանրաբեռնվածությունը հրահրում է կորտիզոլի արտադրմանը: Այդ հորմոնի ավելցուկն իջեցնում է ոսկրային հյուսվածքի խտությունը, ինչն արտրիտի, օստեոպորոզի և մի շարք այլ հիվանդությունների առաջին նշանն է:

5. Ծիծաղն օգտակար է

Բոլորը գիտեն, որ ծիծաղը և լավ տրամադրությունն օգտակար են առողջության համար: Սակայն բարձր ծիծաղը կարող է հրահրել որովայնի ճողվածք, գլխացավ: Ծիծաղը կարող է շնչառական պրոբլեմներ առաջացնել: Գիտնականները խորհուրդ են տալիս չմոռանալ զգուշության մասին:

6. Հոգեպես անառողջ մարդիկ վտանգավոր են

Վիճակագրությունը հաստատում է, որ հոգեպես հիվանդ մարդկանց 90 տոկոսը հակված չեն բռնի գործողությունների և ագրեսիայի: Միևնույն ժամանակ, հանցագործների դատաբժշկական փորձաքննությունը շատ հազվադեպ է բացահայտում հոգեկան հիվանդություններ վտանգավոր մարդասպանների և բռնություն իրականացնողների մոտ:

7. Առանց ճարպի դիետա՝ նիհարելու համար

Ճարպոտ մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է առաջացնել մի շարք պրոբլեմներ առողջության համար: Անվտանգ նիհարելու համար պետք է ստեղծել կալորիայի աննշան դեֆիցիտ:

8. Միմիկան մատնում է խաբեբաներին

Խաբեբաները չեն «փախցնում» աչքերը, երբ պատմում են հերթական սուտը: Գիտնականները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել պաուզաներին, որոնք անհրաժեշտ են նոր սուտ հորինելու համար, որը, սակայն, չի օգնի բացահայտել փորձառու խաբեբային: Նրանց համար այնքան սովորական է խաբելը, որ նրանք ընդհանրապես չեն անհանգստանում:

9. Մարդն օգտագործում է ուղեղի միայն 10 տոկոսը

Մեր ուղեղն աշխատում է շուրջօրյա ամբողջ կյանքի ընթացքում: Մարդն ամեն օր օգտագործում է գլխուղեղի գրեթե ամբողջ կեղևը: Մեր ուղեղն աշխատում է նույնիսկ քնած ժամանակ:

10. Տղամարդը մտածում է սեքսի մասին յուրաքանչյուր 7 վայրկյանը մեկ

Գիտականորեն ապացուցված է, որ բազմանալու բնական բնազդը մտքեր է ծնում սեքսի մասին: Սակայն այդ մտքերը չեն կարող առաջանալ 7 վայրկյանը մեկ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am