Հին խորդանոցում գտել են հազվագյուտ ֆրանսիական մեքենաների հավաքածու
Դիտումներ՝ *
18:15 2022-06-22

Համացանցում հրապարակվել է ֆրանսիացի ինժեներ Պիեռ Հերոնի կալվածքում նկարահանված մի տեսանյութ։ Տղամարդու հավաքածուն ներառում է անցյալ դարի կեսերի տասնյակ դասական մեքենաներ, որոնք նա ձեռք է բերել 1965-1973 թվականներին։ Տրանսպորտային միջոցների մեծ մասը ծածկված է փոշով և ժանգով: Չնայած վատ վիճակին՝ ամբողջ հավաքածուն կհանվի աճուրդի, որը կանցկացվի այս տարի՝ «Լե Մանի 24 ժամի» շրջանակում։

Կոլեկցիոների հազվագյուտ մեքենաների թվում են 1954 թվականի Talbot Lago T26 GSL-ից մեկը, ինչպես նաև 1948 թվականի ֆրանսիական Delahaye ընկերության մի քանի մոդելներ, որոնց թվում է հազվագյուտ El Glaoui կաբրիոլետը։ Բացի այդ, Պիեռ Հերոնի հավաքածուում տեղ է գտել 1928-ի իսպանական Hispano-Suiza Type 49 կուպե, որը մինչ այժմ պահպանվում է գործարանային վիճակում։

Հաշվի առնելով երկարատև պարապուրդը՝ բոլոր մեքենաները լուրջ վերանորոգման կարիք ունեն։

Ամենաթանկ օրինակի համար հավաքածուի տերը նախատեսում է վաստակել 210 000 դոլար։

Անցյալ տարվա մարտին Մերձավոր Արևելքում հայտնաբերվել էր ևս մեկ արտասովոր հավաքածու․ Բահրեյնի խորդանոցներից մեկում գտել էին հազվագյուտ դասական մեքենաներ։