Apple-ը նոր շունչ կհաղորդի ամենաբյուջետային iPad-ին։
9to5Mac հրատարակիչը կիսվել է նոր բազային iPad 2022-ի մասին առաջին մանրամասներով: Այս տարի մոդելը զգալի թարմացումներ կստանա:
Apple-ը 10-րդ սերնդի iPad-ը Lightning միակցիչի փոխարեն՝ կհամալրի USB-C պորտով։ Սա թույլ կտա միացնել ձեր պլանշետը արտաքին մոնիտորներին: Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ iPhone 15-ը կլինի առաջին iOS սմարթֆոնը՝ USB-C պորտով։
Աղբյուրը նաև պնդում է, որ iPad 2022-ը կստանա A14 Bionic պրոցեսոր՝ 5G ցանցերի աջակցությամբ։ Բացի այդ, նորույթը կստանա 10,5 դյույմանոց Retina-էկրան՝ 1640 x 2360 պիքսել թույլատրությամբ (9-րդ սերնդի iPad-ի 10,2 դյույմանոց LCD-ի փոխարեն)։
Էկրանը նման կլինի նրան, ինչ մենք կարող ենք տեսնել iPad Air-ի վերջին շարքում: Այնուամենայնիվ, ավելի ժամանակակից գործառույթներ, ինչպիսիք են DCI-P3 լայն գունային սպեկտորը և ավելի բարձր պայծառությունը, հասանելի չեն լինի iPad 2022-ում:
Ավելի վաղ ցանցում տեղեկություն էր հայտնվել, որ Apple-ը պատրաստում է ընկերության պատմության մեջ ամենամեծ պլանշետը։ Դա կլինի 14,1 դյույմանոց iPad Pro՝ հիմնված M2 չիպի վրա։ Ամենայն հավանականությամբ, պլանշետները կներկայացվեն աշնանային շնորհանդեսին iPhone 14-ի հետ մեկտեղ։
Սիրարփի Աղաբաբյան
168.am