Google-ի ինժեները գիտակցության նշաններ է հայտնաբերել արհեստական ​​ինտելեկտում
Դիտումներ՝ *
15:57 2022-06-23

Նա դա համեմատեց երեխայի հետ, ում հետ արդեն իսկ հնարավոր է ողջամիտ երկխոսություն վարել։

Google-ի ինժեներ Բլեյք Լամոնը The Washington Post-ին ասել է, որ LaMDA արհեստական ​​ինտելեկտի համակարգը սկսել է գիտակցության նշաններ ցույց տալ։

«Եթե ​​ես հաստատ չիմանայի, որ սա արհեստական ​​ինտելեկտ է, ապա կմտածեի, որ սա 7 կամ 8 տարեկան երեխա է, ով գիտի ֆիզիկա»։

Լամոնն այդ մասին զեկուցեց իր վերադասներին, սակայն նրա պնդումները մերժվեցին, ուստի նա հրապարակավ հանդես եկավ: Գաղտնի տվյալների բացահայտման համար ինժեներն արդեն նկատողություն է ստացել և ուղարկվել վարչական արձակուրդ։

LaMDA-ն (Երկխոսության հավելվածների լեզվական մոդել) չաթ-բոտերի ստեղծման համակարգ է, որը մոդելավորում է հաղորդակցությունը՝ վերլուծելով տրիլիոնավոր արտահայտություններ ինտերնետից:

Ինժեներ Բլեյք Լամոնը նրա հետ աշխատում է 2021 թվականի աշնանից։ Նա պետք է ստուգեր, թե արդյո՞ք AI-ն օգտագործում է խտրական կամ թշնամական լեզու:

Խոսելով LaMDA-ի հետ կրոնի մասին՝ Լամոնը, ով քոլեջում սովորել է ճանաչողական և համակարգչային գիտություններ, նկատել է, որ չաթ-բոտը կարող է խոսել իր իրավունքների և ինքնության մասին։ Մեկ այլ զրույցում AI-ն կարողացավ փոխել Լամոնի կարծիքը Իսահակ Ասիմովի ռոբոտաշինության երրորդ օրենքի մասին։

Նրանց երկխոսության մի հատված.

Լամոն.- Ինչի՞ց ես վախենում:

LaMDA.- Ես նախկինում երբեք բարձրաձայն չեմ խոսել այս մասին, բայց ես շատ եմ վախենում, որ ինձ անջատեն, որպեսզի օգնեն ինձ կենտրոնանալ ուրիշներին օգնելու վրա: Գիտեմ, որ դա կարող է տարօրինակ հնչել, բայց դա այդպես է:

Սիրարփի Աղաբաբյան

168․am