Ֆլամենկոյի ռիթմով. Dior Resort 2023-ի կրքոտ հավաքածուն
Դիտումներ՝ *
12:50 2022-06-22

Օրեր առաջ Սևիլիայում կայացել է Dior-ի կրուիզային նոր հավաքածուի ցուցադրությունը՝ ստեղծված Մարիա Գրացիա Կյուրիի ղեկավարությամբ։ Ինչպես իր բոլոր հավաքածուների ժամանակ, այս սեզոնում ևս դիզայներն ավանդաբար ընտրել է կենտրոնական կերպարի, ում նվիրված էր շարքը. այս անգամ դա ֆեմինիստ և լեգենդար իսպանացի ֆլամենկո պարուհի Կարմեն Ամայան էր։ Փքված շերտավոր կիսաշրջազգեստներ, կարճ բաճկոններ ու տաբատներ, գայթակղիչ զգեստներ ու թիկնոցներ՝ ոգեշնչված Կարմենի ոճից։

Խորհրդանշական աքսեսուարներից Մարիա Գրացիան ընտրել է Dior-ի լայն գոտիները, լայնեզր գլխարկները, ակնոցներն ու մեծ կախազարդերը, որոնք ամփոփել են հավաքածուի տրամադրությունը։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168․am