Մեր ուղեղի ամենօրյա 7 տարօրինակությունները
Դիտումներ՝ *
12:30 2022-09-17

1. Դեմքեր նկատել այնտեղ, որտեղ դրանք չկան

Ուղեղի այն մասը, որը պատասխանատու է մեր սոցիալական հմտությունների համար, ընդունակ է չափազանցությունների: Այդ ընդունակության պատճառով մենք դեմքեր ենք տեսնում՝ որտեղ պատահի՝ ամպերի մեջ, բանջարեղենի և մրգերի վրա, ծառերի և նույնիսկ պատերի պաստառների վրա:

2. Պրոբլեմներ՝ կապված տրանսպորտի հետ

Տրանսպորտի մեջ գտնվելը հաճախ ուղեղը գցում է ընդարմացման մեջ. մենք նստած ենք մի տեղում, բայց դրա հետ մեկտեղ՝ շատ արագ շարժվում ենք: Երբ մենք քայլում ենք կամ վազում, ուղեղը դա հասկանում է՝ որպես շարժում, իսկ տրանսպորտի մեջ միշտ չէ, որ ուղեղը հասկանում է շարժումը: Կարող են պրոբլեմներ առաջանալ մեքենա վարելիս:

3. Շարժունակության անջատում

Քնի մեջ ուղեղն անջատում է շարժունակությունը, իսկ արթնանալիս՝ միացնում: Դա թույլ է տալիս մարդուն ամբողջովին հանգստանալ քնի ընթացքում: Երբ ուղեղը ճիշտ չի կատարում այդ ֆունկցիաները, սկսվում են խնդիրները: Մի դեպքում մարդն ակտիվորեն պտտվում է քնի մեջ, իսկ երկրորդ դեպքում ստանում է «քնի կաթվածի» ամենատհաճ էֆեկտը:

4. Հավատ արդար աշխարհի նկատմամբ

Շատ մարդիկ հավատում են արդար աշխարհին, ինչի շնորհիվ առաջացել է կարմայի օրենքը կամ շատ պատկերացումներ անդրշիրիմյան աշխարհի մասին: Բավականին անմեղ է հնչում, բայց իրականում նման մտածողությունը կարող է հանգեցնել անտրամաբանական եզրակացությունների: Օրինակ՝ բռնաբարությունների և սպանությունների զոհերը կարող են մեղադրվել այն բանում, որ քայլել կամ ապրել են սխալ վայրում կամ անպարկեշտ են հագնվել:

5. Դանինգ – Կրյուգերի էֆեկտ

Գոյություն ունի պրոբլեմ, որի ժամանակ մարդիկ, որոնք ունեն որակավորման ցածր մակարդակ, չեն կարողանում դա գիտակցել: Ցածր մակարդակի պատճառով կատարում են միշտ նույն սխալները և իրենց համարում են կոմպետենտ: Եվ հակառակը. մարդիկ, ովքեր ունեն որակավորման բարձր մակարդակ, կասկածի տակ են դնում իրենց փորձառությունը: Այսպիսով, ինչքան շատ մենք գիտենք, այնքան ավելի պակաս ինքնավստահություն ունեն:

6. Հիշողության խմբագրում

Դժվար է պատկերացնել, բայց մեր հիշողությունները կեղծ են, կամ լի են կեղծ դետալներով: Ուղեղն ընդունակ է փոխել հիշողությունը, որպեսզի մենք մեզ ավելի լավ զգանք, և ոչ միայն ջնջում է հիշողությունները, այլ նաև խմբագրում է տհաճ պահերը:

7. Հաճույք զայրույթից

Մեզ վաղ տարիքից սովորեցնում են, որ զայրանալը վատ է, բայց ուղեղը հաճախ լրիվ հակառակն է հուշում: Զայրույթն արյան միջով ադրենալին է անցկացնում և ստիպում է մեզ լավ զգալ, և ինչքան հաճախ ենք մենք դա զգում, այնքան հեշտ ենք սկսում ընկնել դրա մեջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am