Ինչի հետ ոչ մի դեպքում չի կարելի համադրել կաթնաշոռը
Դիտումներ՝ *
16:14 2022-06-16

Կաթնաշոռը չի կարելի համադրել այլ սպիտակուցային մթերքների հետ, «Մոսկվա 24»-ին ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։

Մասնագետը նշել է, որ կաթնաշոռի հետ կենդանական ծագման այլ մթերքների՝ մսի կամ ձվի օգտագործումը կարող է մարսողական խնդիրների հանգեցնել:

«Կաթնաշոռը, որպես կանոն, կազեինային մթերք է։ Չի կարելի է ասել, որ այն հեշտ է մարսվում։ Թույլ մարսողական համակարգի համար բավականին դժվար կլինի, եւ եթե,օրինակ, տապակած գառան միս ավելացնենք։ Օրգանիզմի համար իսկապես դժվար է՝ պետք է մարսել այդ գառան միսը, այն բարդ է, եւ գումարած՝ կաթնաշոռը»,- բացատրել է սննդաբանը։

Նա նախազգուշացրել է, որ այս մթերքները միասին ուտելը կարող է սննդի թերմարսման հանգեցնել: Դա կարող է դրսեւորվել հիմնականում անհանգստությամբ, սրտխառնոցով, ցավով եւ փքվածությամբ:

Ուստի ավելի լավ է կաթնաշոռը համադրել բանջարեղենի, խոտաբույսերի, դդմիկի, ինչպես նաեւ չորացրած մրգերի՝ ծիրանի եւ թզի հետ, խորհուրդ է տվել բժիշկը։