Հունական խոհանոցի 9 գլխավոր ուտեստները, որոնք պետք է փորձել
Դիտումներ՝ *
13:52 2022-09-14

1. Մուսսակա

Մուսսական, թերևս, Հունաստանի ամենապոպուլյար ուտեստն է: Հունական մուսսական բաղկացած է խաշած շերտերից. սմբուկի ստորին շերտ՝ ձիթապտղի յուղով, գառան միջին շերտ՝ լոլիկով, և վերջին շերտ՝ բեշամել սոուսով: Ուտեստին երբեմն ավելացնում են դդմիկ, կարտոֆիլ, սունկ:

2. Կլեֆտիկո

Այս համեղ ուտեստի ծագման պատմությունը շատ հետաքրքիր է: Գոյություն ունի վարկած, ըստ որի, հովիվները որոշել են ոչխար գողանալ տիրոջ նախրից և ուտել: Որոշվել է ոչխարը պատել կավով և թաղել հողի մեջ կրակի տակ, որպեսզի այն չգտնեն: Երբ հովիվները վերադարձել են խարույկի մոտ և հանել են ոչխարը, պարզվել է, որ այն շատ համեղ է: Թե ինչ է եղել հովիվները հետ, անհայտ է, բայց այս բաղադրատոմսը դարձել է հույն ազգի սեփականությունը:

3. Գեմիստա

Այս ուտեստը, որն իրենից ներկայացնում է լցոնված բանջարեղեն, շատ պոպուլյար է: Լցոնելու համար հիմնականում օգտագործում են բուլղարական քաղցր պղպեղ, սակայն կարող են լցոնվել նաև սմբուկը, դդմիկը, լոլիկը և նույնիսկ սոխը: Բանջարեղենը լցոնում են մսով, ինչպես նաև բրնձով և բանջարեղենով:

4. Ստիֆադո

Ստիֆադոն տոմատի մածուկում շոգեխաշած միս է՝ մեծ քանակությամբ շալոտ սոխով, կարմիր գինով և դարչինով: Շալոտ սոխը ստիֆադոյի անփոփոխ բաղկացուցիչն է, և պատրաստելիս այն պետք է ամբողջական մնա:

5. Սուվլակի

Սուվլակին հունական խորովածն է: Այն պատրաստվում է հիմնականում հավի և խոզի մսով, ածուխի վրա:

6. Սպանակոպիտա

Հունարենից թարգմանաբար սպանակոպիտա նշանակում է սպանախով պիրոգ: Այն սովորաբար պատրաստում են կամ շերտավոր խմորով, կամ ֆիլո խմորով: Իսկ միջուկը միշտ անփոփոխ է. սպանախ և ֆետա պանիր:

7. Մագիրիցա

Սա զատկական ապուր է, որն ավանդաբար մատուցվում է զատկից մեկ օր առաջ, շաբաթ օրը: Այս բաղադրատոմսը ստեղծվել է, որպեսզի օգտագործվեն Զատիկի օրը մատուցվող գառան սիրտը, թոքերը և լյարդը:

8. Պացցա

Ապուր, որը պատրաստվում է խոզի տոտիկներից: Սուր հոտ ունեցող ապուրը ժողովրդական է հատկապես Աթենքում՝ խումհարի դեմ պայքարելու համար:

9. Կրեմիդոսուպա

Երբ խոսք է գնում սոխով ապուրի մասին, շատերի մոտ այն ասոցիացվում է Ֆրանսիայի հետ: Սակայն այս ապուրը շատ ժողովրդական է նաև Հունաստանում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am