Մեքսիկական պիրոգ «Երեք կաթ»
Դիտումներ՝ *
12:56 2022-09-13

Բաղադրիչներ

Բիսկվիթի համար՝

1. Շաքարավազ – 400 գ

2. Ալյուր – 400 գ

3. Կաթ – 1 բաժակ

4. Կարագ – 100 գ

5. Փխրեցուցիչ – 10 գ

6. Ձու – 5 հատ

7. Աղ – 1 պտղունց

Օշարակի համար՝

1. Կաթ – 350 մլ

2. Խտացրած կաթ – 200 մլ

3. Սերուցք – 250 մլ

4. Վանիլին – 1 տուփիկ

Պատրաստման եղանակը

1. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: Ալյուրը մաղել, ավելացնել աղ և փխրեցուցիչ:

2. Կաթը լցնել կաթսայի մեջ, ավելացնել կարագ և խառնելով տաքացնել, մինչև կարագը հալվի: Սառեցնել:

3. Ձվերը լավ հարել շաքարավազի հետ: Հերթականությամբ ավելացնել կաթը և ալյուրը՝ ավարտելով ալյուրով:

4. Պատրաստի խմորը լցնել յուղապատ կաղապարի մեջ և թխել 40-45 րոպե:

5. Օշարակի համար խառնել կաթը, խտացրած կաթը և սերուցքը, ավելացնել վանիլին:

6. Պատրաստի պիգորը տեղափոխել իր չափից ավելի մեծ կաղապարի մեջ, պատառաքաղով ծակծկել և կաթնային խառնուրդը լցնել վրան:

7. Ծածկել փայլաթիթեղով և ամբողջ գիշեր թողնել սառնարանը: Առավոտյան պիրոգը պատրաստ է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am