Ինչպես մաքրել օրգանիզմը հանգստյան օրերին
Դիտումներ՝ *
20:00 2022-06-12

Ինչպես մաքրել օրգանիզմը հանգստյան օրերին։ Առաջարկում ենք մեթոդ, որի օգնությամբ ավելի ակտիվ, աշխույժ եւ ուրախ ինքնազգացողություն կնկատվի ձեզ մոտ, քանի որ օրգանիզմից հեռացվում են շլակները, տոքսինները եւ վնասակար մյուս բոլոր նյութերը։

Այսպիսով, ամեն առավոտ հարկավոր է մեկ բաժակ ջրի մեջ կես կիտրոնի հյութ եւ իմբիր մանրացված արմատներ լցնել ու խմել։

Ճաշի ժամին պետք է ուտել կաղամբով, գազարով, բազուկով, լոլիկով. դդմիկով, սոխով եւ կանաչիով ապուր։ Բոլոր բաղադրիչները հարկավոր է եփել եւ հարել բլենդերի մեջ։ Միս կամ արգանակ չպետք է ավելացնել։

Ընթրիքին կարելի է միրգ եւ բանջարեղեն ուտել կամ թարմ քամել եւ խմել։ Եթե քաղցը տանջում է, կարելի է թարմ կանաչի ուտել եւ ջուր խմել (երիկամների խնդիր չունենալու դեմքում)։

Հանգստյան երկու օրերի ընթացքում չի կարելի ձու, ձուկ, միս ուտել։ Դիետան կարելի է պահել առավելագույնը 3 օր, այնուհետեւ պետք է շարունակել նորմալ սնվել։

Առողջ եղեք։