Ամենատարածված 6 միֆերն ալկոհոլի մասին
Դիտումներ՝ *
14:36 2022-09-11

1. Միֆ նախուտեստի մասին

Համարվում է, որ եթե ալկոհոլ ընդունելիս նախուտեստ շատ են օգտագործում, ապա խումհարը շատ ավելի թեթև է լինում: Դա ճիշտ չէ: Դուք կարող եք այդ դեպքում ավելի շատ ալկոհոլ խմել և ավելի քիչ գինովնալ, ինչը նշանակում է, որ Դուք Ձեր նորմայից շատ եք կարողանում խմել, բայց այդ խմիչքը, այսպես թե այնպես, անցնելու է արյան մեջ, և Դուք թունավորվելու եք այնքան, ինչքան որ խմել եք:

2. Միֆ աստիճանն իջեցնելու մասին

Համարվում է, որ եթե Դուք թունդ խմիչքը խմում եք թույլից հետո, ապա խումհարն ավելի թույլ կլինի, քան, եթե Դուք հակառակն անեք: Իրականում, ալկոհոլի յուրաքանչյուր խառնուրդը չարիք է, և հերթականությունն ընդհանրապես նշանակություն չունի:

3. Միֆ մեկ կտոր ճարպի մասին

Եթե խմելուց առաջ մեկ կտոր ճարպ ուտեք, ապա դա թույլ կտա երկար ժամանակ չգինովնալ: Այդպես են արել նույնիսկ խորհրդային հետախույզները: Երկար ժամանակ չարբելու համար Ձեզ անհրաժեշտ կլինի ուտել մոտ մեկ կգ ճարպ, բայց խումհարը լինելու է:

4. Միֆ ջրազրկման մասին

Համարվում է, որ եթե ալկոհոլ ընդունելիս շատ ջուր խմեք, ապա կխուսափեք խումհարից: Իրականում, Դուք առավոտյան ավելի շատ «կուռեք», որովհետև պրոբլեմը ոչ թե ջրի քիչ լինելու մեջ է, այլ դրա սխալ տեղաբաշխման: Ջուր պետք է խմել առավոտյան, որպեսզի կարգավորվի շրջանառվող արյան ծավալը:

5. Միֆ կալորիականության մասին

Սպիրտը շատ կալորիական է, ուստի ալկոհոլից կարելի է գիրանալ:
Եթե սպիրտն այրեք՝ որպես վառելիք, ապա իսկապես շատ էներգիա կարտազատվի, բայց մեր օրգանիզմում այդ էներգիան չի մարսվում: Ավելին, մենք շատ էներգիա ենք ծախսում ալկոհոլի տրոհման և արտահանման վրա:

6. Միֆ ջերմացնող հատկության մասին

Եթե խմեք, ապա միանգամից կտաքանաք: Դուք իսկապես ջերմություն եք զգում, բայց դա խաբկանք է: Ալկոհոլը չի ջերմացնում, այլ պարզապես լայնացնում է անոթները: Դրա համար «ջերմանալ» օղու կամ նույնիսկ գլինտվեյնի օգնությամբ կարելի է, եթե Դուք ցրտից եկել եք տաք վայր: Ցուրտ միջավայրում որևէ ալկոհոլ օգտագործելը շատ վտանգավոր է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am