Սրճային պիրոգ՝ շոկոլադով և կեռասով
Դիտումներ՝ *
13:58 2022-07-14

Բաղադրիչներ

1. Կարագ – 115 գ

2. Ձու – 2 հատ

3. Շաքարավազ – 150 գ

4. Ալյուր – 240 գ

5. Սոդա – 0.5 թ/գ

6. Կեռաս – 120 գ

7. Մուգ շոկոլադ – 90 գ

8. Լուծվող սուրճ – 1 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Նախապատրաստել բոլոր բաղադրիչները, ալյուրը մաղել:

2. Կեռասը լվանալ, կորիզները հեռացնել:

3. Կարագը հալեցնել կրակի վրա, հետո մի փոքր սառեցնել:

4. Կարագին ավելացնել շաքարավազ, խառնել:

5. Ավելացնել նաև ձվերը, խառնել: Ջեռոցը տաքացնել, մինչև 180 աստիճան:

6. Մաղած ալյուրին ավելացնել սոդա և սուրճ: Լավ խառնել:

7. Միացնել իրար չոր և հեղուկ բաղադրիչները:

8. Խառնել, պետք է ստացվի միջին պնդության խմոր:

9. Թխման համար նախատեսված 24×15 սմ կաղապարը պատել յուղաթղթով և կարագ քսել: Խմորը լցնել կաղապարի մեջ:

10. Վրան շարել կեռասները, մի փոքր սեղմել խմորի մեջ:

11. Շոկոլադը քերել քոշոր քերիչով և լցնել պիրոգի վրա: Թխել ջեռոցում 25-35 րոպե: Մատուցել սառը վիճակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am