Դդմիկը՝ լցոնված հավի մսով, բանջարեղենով և քինոայով
Դիտումներ՝ *
12:38 2022-08-09

Բաղադրիչներ

1. Դդմիկ – 4 հատ

2. Գազար – 1 հատ

3. Սոխ – 1 հատ

4. Լոլիկ – 2 հատ

5. Հավի փափկամիս – 600 գ

6. Քինոա – 1/2 բաժակ

7. Պինդ պանիր – 50 գ

8. Աղ, պղպեղ

9. Թարմ ուրց – 3-4 ճյուղ

10. Բուսայուղ – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Քինոան նախապես թրջել (թողնել ջրի մեջ մոտ 1 ժամ): Հետո լավ լվանալ սառը ջրով:

2. Եփել քինոան: Դրա համար կաթսայի մեջ լցնել քինոան, ավելացնել ջուր (քինոայի մեկ մասին՝ երկու մաս ջուր), հասցնել եռման, իջեցնել կրակը և եփել մոտ 20 րոպե, մինչև ջրի ամբողջական քաշվելը: Եփած քինոան սառեցնել:

3. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան:

4. Դդմիկները լվանալ, կիսել և գդալի օգնությամբ հեռացնել փափկամիսը՝ ձևավորելով նավակներ: Փափկամիսը պահել:

5. Բանջարեղենը լվանալ: Սոխը, գազարը և դդմիկի փափկամիսը մանր կտրատել, լոլիկը կտրատել ոչ մեծ խորանարդներով: Մեծ թավայի մեջ մի փոքր բուսայուղ տաքացնել և սկսել տապակել սոխը: Դրանից հետո՝ գազարը և դդմիկի փափկամիսը: Երբ լավ տապակվեն, ավելացնել հավի ֆարշը և մոտ 10-15 րոպե տապակել ամբողջը՝ ժամանակ առ ժամանակ խառնելով:

6. Հետո ավելացնել լոլիկը և տապակել բարձր կրակի վրա, մինչև ամբողջ հեղուկի գոլորշիանալը: Աղ և պղպեղ ցանել, ավելացնել ուրցի տերևները, քինոան, խառնել և թողնել կրակին մի քանի րոպե:

7. Լցոնել դդմիկները: Վրան պինդ պանիր քերել, շարել տապակին:

8. Տապակը դնել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը մոտ 30-40 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am