Իտալական ամառային աղցան «Պանցանելլա»
Դիտումներ՝ *
12:01 2022-08-27

Բաղադրիչներ

1. Լոլիկ – 800 գ

2. Բուլղարական պղպեղ – 400 գ

3. Հաց չիաբատտա – 200 գ

4. Կարմիր սոխ – 80 գ

5. Ռեհան – 3 ճյուղ

6. Ձիթայուղ – 4 ճ/գ

7. Գինու կամ բալզամիկ քացախ – 1-2 ճ/գ

8. Շաքարավազ, աղ, սև պղպեղ, սխտորի փոշի – մեկական պտղունց

Պատրաստման եղանակը

1. Պղպեղները դնել 220 աստիճան տաքացրած ջեռոցը մոտ 25-30 րոպե: Հանել, սառեցնել, մաքրել և բարակ շերտատել:

2. Հացից մանր կտորներ ձևավորել և չորացնել 10-15 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

3. Սոխը շատ բարակ օղակաձև շերտատել և բաժանել օղակները 4 մասի:

4. Հավաքել աղցանը: Լոլիկը կտրատել, լցնել թասի մեջ:

5. Ավելացնել պղպեղը, սոխը և ռեհանը:

6. Ավելացնել բոլոր համեմունքները և խառնել:

7. Վերջում ավելացնել չորացրած հացը, խառնել, մի փոքր թողնել, որ հանգստանա, մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168․am