Գուլպաներ. ամառային նորաձևության պարտադիր դետալը
Դիտումներ՝ *
13:38 2022-06-05

Եթե խոսզքը զուգագուլպաների մասին չէ, այլ միջին չափի գուլպաների, ապա այդ դարակը սովորաբար նորաձևությունից զերծ գոտի է: Բայց այս համեստ աքսեսուարը այժմ դառնում է հագուստին ոճ հաղորդելու միջոց այն աստիճան, որ որոշ գուլպաներ վաճառվում են իրենց մանրածախ արժեքից շատ ավելի թանկ գնով:

StockX-ը՝ առօրյա հագուստի հայտնի վերավաճառքի կայքը, հայտնում է, որ Hidden NY-ի գուլպաները հատկապես որոնված են: 14 դոլարանոց գուլպաներն այստեղ վաճառվում են մինչև 166 ֆունտ ստեռլինգով:

 

Վերջին հինգ տարվա ընթացքում գուլպաները համառորեն ճանապարհ են հարթում որպես ոճային աքսեսուար, հատկապես, երբ դրանք կրում են սլայդերների կամ սանդալների հետ: Հայտնի մարդիկ՝Դեյվիդ Բեքհեմը, Քանյե Ուեսթը, Ֆարել Ուիլյամսը, Ջասթին Բիբերը, բոլորն էլ այս տեսքով են հայտնվում հասարակության մեջ: Նորաձևության գուրուներն այս տարի պնդում են ՝ 2022 թվականի համար ձեր գուլպաների զգեստապահարանը թարմացնելը բացարձակ պարտադիր է:

Matchesfashion.com-ում գուլպաների վաճառքը տարեկան կտրվածքով ավելացել է 70%-ով: Եթե ​​նախկինում շեշտը դրվում էր գուլպաների վրա՝ որպես պրակտիկ աքսեսուար, ապա այժմ դրանք ավելի շատ են դիտարկվում: «Կաշվե կոշիկների հետ շքեղ գուլպաներ կրելը միանշանակ առաջնահերթություն է դարձել», – ասում է տղամարդկանց հագուստի դիզայներ Դամիեն Փոլը: