11 յուրահատուկ վայր հանգստի համար
Դիտումներ՝ *
21:18 2022-06-02

Արձակուրդային աշխարհը շատ ավելի լավն է դարձել Airbnb ճամփորդական հավելվածի OMG կատեգորիայի շնորհիվ: Տարբերակները որքան անհավանական են, այնքան էլ անվերջ՝ Հարավային Աֆրիկայում զույգերի համար կապսուլաներից, Բալիում բամբուկե շքեղ շալեից մինչև Հարավային Կորեայում կիթառի տեսքով յուրահատուկ տուն:

Լավագույն հիշողություններն, անշուշտ, չեն մնում սենյակի չորս պատերի մեջ: Եթե չեք ցանկանում սպասել, որ կյանքը ձեզ զարմացնի, ապա խելամիտ ընտրություն է ապավինել Airbnb-ի նոր ֆիլտրին, որը կյանքին հաղորդում է ուրախություն և հմայք՝ մեկ հպումով: Նոր OMG․ այս ֆիլտրը բացահայտում է անծանոթ աշխարհ՝ միաժամանակ և՛ տարօրինակ, և՛ գեղեցիկ: Բամբուկե ռոմանտիկ թաքստոցներում ամաչկոտ լինելուց մինչև խենթություններ քոթեջներում․ սահման չկա, թե ինչքան արկածային կարող է լինել ձեր արձակուրդը։ Ստորև թվարկում ենք Airbnb-ի 11 հիանալի առաջարկ՝ յուրահատուկ, անհավանական, տարօրինակ և լիակատար վայրի:

11. Villa Casa Acantilado․ Անդալուզիա, Իսպանիա

Սալոբրենյա քաղաքում գտնվող Գաուդի ոճով Casa Acantilado վիլան արժե 393 դոլար մեկ գիշերվա համար և կարող է վեց հոգու տեղավորել 2 հարկերում: Տունն ունի այգի, բաց պատշգամբ, խորովածի հարմարանքներ և բացօթյա ցնցուղ՝ ծովի հիասքանչ տեսարանով: Ընտանիքը կարող է վայելել հարմարավետ շքեղ հանգիստ 3 ննջասենյակներում և 3 լոգասենյակներում, ինչպես նաև կերակուր պատրաստել լիովին կահավորված խոհանոցում՝ աման լվացող մեքենայով: Այս OMG վիլայի հարմարությունների շարքում առանձնանում է ջեռուցվող լողավազանով մասնավոր բացօթյա տարածքը:

10. Sharma Springs․ Բալի, Ինդոնեզիա

Այս տունը ձեզ կտեղափոխի հեքիաթային աշխարհ: Բալիի սուրբ Ayung գետի տեսարաններով շքեղ բամբուկե վիլա, որը շրջապատված է փարթամ կանաչով․ Sharma Springs-ը Instagram-ին արժանի բնակավայրի մարմնացում է, որը ձեզ կարժենա հսկայական 1210 դոլար մեկ գիշերվա համար:

Մթնոլորտն անզուգական է վառ լուսավոր բամբուկե տանիքներով՝ հատակի, պատերի, առաստաղների, աստիճանների և վանդակաճաղորի հետ միասին: Հյուրերը մուտք են գործում այս 5-հարկանի գլուխգործոցը հսկայական բամբուկե ծխնելույզի միջով, որը ծառայում է որպես կամուրջ դեպի օվալաձև մուտքի դուռը: Ներսում ձեզ դիմավորում են ընդարձակ հյուրասենյակն ու խոհանոցը։

9. Birdbox․ Sogn og Fjordane, Նորվեգիա

Արկածը սկսվում է Լանգլենդ լեռնադահուկային հանգստավայրում մեքենան կայանելուց հետո, որին հաջորդում է 15 րոպե դեպի Birdbox բարձրանալը։ հարմարավետ Birdbox-ում դուք կհայտնվեք ձյունապատ լեռներով շրջապատված տարածքում: Մեկ գիշերվա համար 342 դոլարով այստեղ անելու շատ բան կա։

Տանտերն առաջարկում է. «Հագեք ձեր դահուկները և կատարեք հետաքրքիր ճանապարհորդություն մոտակա արահետներով: Ամռանն իջեք Langelandsvatnet և սուզվեք կազդուրիչ ջրի մեջ»։ Մեկ այլ կարևոր խորհուրդ՝ ձեզ հետ վերցրեք բավականաչափ սնունդ, քանի որ մոտակա մթերային խանութը գտնվում է Ֆյորդում:

8. Կապսուլաներ Ռիվերսթոունում․ Արևմտյան Քեյփ, Հարավային Աֆրիկա

Հանգիստ ֆերմայում՝ Արևմտյան Քեյփում գտնվող Riverstone House-ում՝ Հարավային Կարոլինայում։ Դա մի առանձնահատուկ քաղաքային տնակ է՝ ապշեցուցիչ ինտերիերով և բացօթյա տեսարաններով: Իդեալական է երկու հյուրերի համար, որոնք կիսում են 1 ննջասենյակը և լոգարանը և ժամանակ անցկացնում՝ բնության անդորրն ուսումնասիրելով: Airbnb-ի կարծիքների բաժնի գրառումները փաստում են.

«Հրաշալի հանգիստ՝ ֆերմայում, կատարյալ վայր լիցքաթափվելու և իրականությունից կտրվելու համար»: «Հիանալի բուխարի, Վերցրեք լավ գիրք և վայելեք տարածքը»:

«Այս թաքստոցը հարմարավետ է նաև ընտանի կենդանիների համար, որոնց տերերը չէին ցանկանա իրենց մորթե ընկերներին տանը թողնել:

«Զույգերի համար կապսուլան հրաշալի էր, անհամբեր սպասում եմ վերադառնալուն»:

7. Ապակե քոթեջ․ Հելլա, Իսլանդիա

Եթե կա Իսլանդիային ծանոթանալու արտասովոր միջոց, ապա դա ապակե քոթեջներն են: Իսլանդիայի հարավում գտնվող լավայի անապատում մեկ գիշերվա համար 515 դոլար արժողությամբ հյուրանոցը մի փոքր է հեռու Հելլայից: Տեսարանները հիացնում են, բայց ապակեպատ ննջասենյակն իսկական կախարդանք է:

Ամեն օր չէ, որ կարող ես քնել աստղերի ներքո՝ հարմարավետ և ջերմ: Նույնիսկ լոգարանից բացվում է տեսարան դեպի Իսլանդիայի ամենամեծ հրաբուխները՝ Հեկա, Էյաֆյատլայոկուդլ,Բլաֆյոլ և Տյնդֆյոլ: Ապակե քոթեջն ունի լիովին կահավորված խոհանոց՝ շքեղ պարագաներով և տեխնիկայով, ինչպիսիք են ջեռոցը, սառնարանը, ինդուկցիոն սալօջախը և էսպրեսո մեքենան: Տնակն ունի նաև հիդրոմերսմամբ լոգարան ու պատշգամբ:

6. Մեկուսացված դիրիժաբլ․ Դրիմնին, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիա

Ռոդերիկ Ջեյմսի նախագծած փոքրիկ և ապշեցուցիչ Airship 2 տունը գտնվում է Դրիմնինում՝ Շոտլանդիայում։ Պատուհանները նայում են Մալի նեղուցին: Այս մեկուսացված ալյումինե պատիճում հանգստանալ կարող եք ձեզ թույլ տալ մեկ գիծերը 200 դոլարով: Airbnb-ում թողած կարծիքներն են .

«Airbnb-ի ամենայուրօրինակ և անմոռանալի վայրերից մեկը, որտեղ մենք մնացել ենք: Խորհուրդ եմ տալիս, եթե փնտրում եք ինչ-որ հեռավոր և տարբերվող վայր»:

«Զարմանալի վայր՝ գեղեցիկ կահավորված, մեկուսացված: Այն նաև գտնվում է Mc’nean գինու գործարանից քայլելու հեռավորության վրա»:

5. Էլինգ․ Ժիչժաո,Շանդուն Չինաստան

Կյանքը կարող է լողափում լինել, բայց կարող է լինել նաև նավակում: Համենայնդեպս, դա այն է, ինչին սիրտը տենչում է Յունսյաո բլրի վրա գտնվող նավակ-տնից ապշեցուցիչ պատկերներ տեսնելուց հետո: Թեյի փարթամ պլանտացիայի մեջ տեղավորված այս նավակ-տունն ունի ութ սենյակ և անսահման հանգստություն:

Շենքն ունի հատակից առաստաղ հսկայական կլոր պատուհաններ, որոնց միջով կարելի է հիանալ շրջապատով։ Տաք թեյը լավագույնս կարելի է վայելել մարգագետնում: Բնակավայրը գտնվում է ծովային ձկնորսության թեմատիկ պարկերի, հետազոտական բազաների, նավաշինարանների, ճամբարների, բացօթյա թեմատիկ թատրոնների և ստեղծագործական արվեստանոցների կենտրոնում: Քաղաքից դուրս գտնվող այս եզակի զբոսաշրջային մշակութային համալիրն առաջարկում է լավագույն ճաշատեսակները, միջոցառումները և ավելին՝ մեկ գիշերվա համար 107 դոլարով:

4. Էմոցիոնալ բուժում ապահովող Կիթառ-քոթեջ․ Քյոնգդոի նահանգ, Հարավային Կորեա

Ինչ-որ մեկն ասե՞լ է՝ «կիթառի ձևով տուն»: Այս երեք բառերը գրավում են նույնիսկ նրանց, ովքեր չեն կարողանում նվագել: Ոչինչ չի բուժում հոգին այնպես, ինչպես երաժշտությունը, այդ իսկ պատճառով այս մեկսենյականոց բնակարանը կոչվում է «Էմոցիոնալ բուժում»:

Սերա կիթառի մշակույթի թանգարանի այս մոնոլիտ եռահարկ շենքը տան դիմաց ունի պատշգամբ և սիզամարգ։

Նկարագրության մեջ ասվում է. «Դուք կարող եք օգտագործել երրորդ հարկի ամբողջ տանիքը, կարող եք միս խորովել և զբոսնել խեցեգործական մեկուսի գյուղում»:

Մեկ ուրիշը հայտարարել է. «Կարծում եմ՝ ամռանը լավ կլինի, բայց ձմռանն ավելի գրավիչ է, խորհուրդ եմ տալիս։

«Էմոցիոնալ բուժում»-ում երկու հոգով կարող են քնել մոտ 73 դոլարով:

3. Եզակի հանգիստ, Ամստերդամ, Նիդեռլանդներ

Եթե կյանքը նախատեսված է ապրելու համար, ապա հանգիստը պետք է անմոռանալի լինի: Այս տպավորիչ և իսկապես անհավանական եռահարկ բնակարանը կառուցված է վերափոխված կռունկի ներսում: Շքեղ բնակարան՝ սանհանգույցով, ննջասենյակով և գեղեցիկ տեսարանով դեպի Էյ գետ։ Դուք կարող եք ինչ-որ համեղ բան պատրաստել խոհանոցում կամ հանգստանալ հյուրասենյակում և վստահել տանտիրոջը, որը կօգնի ձեզ առաքման հարցում:

Շքեղ ինտերիերով այս վերափոխված կռունկում մեկ գիշերը կարժենա 440 դոլար:

2. Zome՝ գմբեթավոր տուն․ Քայլուս,Օքսիտանիա, Ֆրանսիա

6-ճյուղանի վարդակի տեսքով այս շատ հմայիչ փայտե կառույցը կատարյալ վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ աշխարհից և առօրյայից։ Ածխածնի հետքը նվազագույնի հասցնելու համար Zome-ն աշխատում է էկոլոգիապես մաքուր ձևով: Տարածքը սովորեցնում է ճիշտ ապրել՝ սկսելով ջրի մատակարարումը մարտկոց-պոմպային համակարգի միջոցով, կազմակերպելով էլեկտրաէներգիան արևային մարտկոցի միջոցով և սարքելով բիոզուգարան։ Zome-ը թույլ է տալիս մեդիտացիա անել և հյուրերին զբաղեցնում է գրքերով, բառախաղերով կամ սեղանի խաղերով:

Այստեղի անսովոր տեսարանը վայելելու լավագույն միջոցը ցանցաճոճերն են: Մեկ գիշերն արժե 125 դոլար։

1. Անեմոմիլոս․ Վոլիմես, Հունաստան

Կմնաք հինգաստղանի հյուրանոցում, և հիշողությունն այդ մասին ժամանակի հետ կթուլանա, կանցկացնեք մեկ-երկու գիշեր հողմաղացում, և ձեզ կհիշեն ընդմիշտ: Այս հինավուրց և իսկական հողմաղացը, որն օգտագործվել է ցորեն աղալու և ալյուր պատրաստելու համար, վերանորոգվել է՝ դառնալով հրավիրող, լավ կահավորված վայր Airbnb-ի հյուրերի համար:

Հողմաղաց-տունն ունի երեք հարկ՝ բաժանված խոհանոցի և լոգարանի, երկրորդ հարկում մանկական ննջասենյակ կա, իսկ վերին հարկում՝ կլոր ննջասենյակ: Տարածքից բացվում է Հոնիական ծովի հիասքանչ տեսարանը, որը ձգվում է Կեֆալոնիայի ափից մինչև Պելոպոնեսի ափերը և Զակինթոսի ամբողջ հյուսիս-արևելյան հատվածը:

Անեմոմիլոս հողմաղաց-տանը մնալն արժե 250 դոլար մեկ գիշերվա համար: