Թագավորական ընտանիքը Բուքինգհեմյան պալատի պատշգամբից հետևել է Էլիզաբեթ 2-րդի գահակալման 70-ամյակի ավիաշոուն
Դիտումներ՝ *
19:19 2022-06-02

Ավելի քան 70 միավոր օդային տեխնիկա հինգշաբթի մասնակցել է Էլիզաբեթ 2-րդ թագուհու գահակալության 70-ամյակի կապակցությամբ Լոնդոնում անցկացվող զորահանդեսի ավիացիոն հատվածին։ Մոտավորապես վեց րոպե տևողությամբ շոուն տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատի երկնքում՝ 96-ամյա միապետի ներկայությամբ, գրում է Daily Mail-ը:

Այս անգամ ավիաշոուին երեք անգամ ավելի շատ ինքնաթիռներ և ուղղաթիռներ են մասնակցել, քան 2019-ին:

Լոնդոնի կենտրոնում իսկական տոնի մթնոլորտ է տիրում Նորին Մեծության գահակալության տարեդարձի կապակցությամբ։ Մեգապոլիսի բոլոր կենտրոնական փողոցները լեփ-լեցուն են տեղի բնակիչներով և մայրաքաղաքի հյուրերով, որոնք ժամանել են Մեծ Բրիտանիայի տարբեր շրջաններից և նույնիսկ այլ երկրներից։

Հենվելով ձեռնափայտի վրա՝ Էլիզաբեթ 2-րդը և թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամները, այդ թվում՝ Ուելսի արքայազն Չարլզը և նրա կինը՝ Կամիլան, ինչպես նաև Քեմբրիջի դուքսն ու դքսուհի Ուիլյամն ու Քեյթը, Բուքինգհեմյան պալատի պատշգամբից՝ հոծ բազմության բացականչությունների ներքո, հետևել են ավիաշոուին։