Ինչպես ջուր խմել արդյունավետ նիհարելու համար
Դիտումներ՝ *
18:26 2022-05-31

Ռուս հայտնի էնդոկրինոլոգ, բժիշկ Զուխրա Պավլովան արդյունավետ նիհարելու երկու պարզ գաղտնիք է բացահայտել։

Առաջին հերթին նա առանձնացրել է մի շատ կարեւոր բան՝ քնել 7 ժամից ավելի եւ քնել 23:00-ից ոչ ուշ։

Մասնագետի խոսքով՝ այս կերպ մենք օրական ավելորդ մոտ 380 կկալ չենք ուտի։

«Հիմա ես ձեզ կասեմ երկրորդի մասին՝ ավելի շատ ջուր խմեք: Հաճախ իմ պացիենտները, որոնք արագորեն ազատվում են առաջին ավելորդ կիլոգրամներից, կանգ են առնում որոշակի քաշի վրա: Սկսում ենք վերլուծել եւ ամենից հաճախ հայտնաբերում ենք ջրային ռեժիմի խախտում»,- ասել է էնդոկրինոլոգը իր Telegram-ալիքում։

Այս կապակցությամբ մասնագետը խոսել է մի հետազոտության մասին, որը ցույց է տալիս, թե ինչպես է ջուրը կտրուկ նվազեցնում կալորիաների ընդունումը 55-ից բարձր տաիքի ավելորդ քաշ եւ ճարպակալում ունեցող մարդկանց մոտ: Նրա կարծիքով, դա հավասարապես կարելի է վերագրել նաեւ ավելի երիտասարդ տարիքին։

12 շաբաթ տեւած փորձին ընդհանուր առմամբ մասնակցել է 55–75 տարեկան 48 մարդ։ Երկու խմբերն էլ ցածր կալորիականությամբ դիետա են պահել, սակայն առաջին խումբը ամեն ուտելուց առաջ կես լիտր ջուր է խմել: Երեք ամիս անց պարզվել է, որ առաջին խումբը միջինը 2 կգ-ով ավելի է նիհարել, քան երկրորդը։

 

 

«Կարծում եմ, դա, իհարկե, ծայրահեղություն է։ Ուտելուց առաջ շատ ջուր խմելով՝ մենք նկատելիորեն նոսրացնում ենք ստամոքսահյութը։ Այն արագ վերականգնվում է, բայց դա ամեն դեպքում ռեսուրսների ավելորդ վատնում է:

Ուստի խորհուրդ եմ տալիս ուտելուց առաջ եւ ընթացքում խմել ոչ ավելի, քան մեկ բաժակ ջուր, իսկ հեղուկի հիմնական մասը հավասարաչափ օգտագործել օրվա ընթացքում»,- եզրափակել է մասնագետը։