Լավագույն իտալական պիրոգը՝ նարնջի նուրբ բույրով
Դիտումներ՝ *
15:37 2022-11-28

Բաղադրիչներ

1. Ձիթայուղ – 0.5 բաժակ

2. Նարինջ – 2 հատ

3. Ալյուր – 2 բաժակ

4. Փխրեցուցիչ – 1.5 թ/գ

5. Աղ – 1 պտղունց

6. Սոդա – 2 թ/գ

7. Շաքարավազ – 1.5 բաժակ

8. Ձու – 4 հատ

9. Շաքարի փոշի

Պատրաստման եղանակը

1. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան, 23 սմ տրամագծով կաղապարը մի փոքր յուղապատել:

2. նարինջը կտրատել, լցնել բլենդերի մեջ և վերածել խյուսի: Հարել այնքան, որ ստացվի ոչ միասեռ զանգված: Ավելացնել ձիթայուղը և նորից հարել:

3. Մեծ թասի մեջ խառնել ալյուրը, փխրեցուցիչը, սոդան և աղը:

4. Մեկ այլ թասի մեջ լավ հարել ձուն և աստիճանաբար ավելացնել շաքարավազը: Հետո բաժիններով ավելացնել նարնջային զանգվածը և ալյուրը: Երկար չհարել:

5. Ստացված խմորը լցնել կաղապարի մեջ և թխել 50-60 րոպե: Սառեցնել, վրան շաքարի փոշի շաղ տալ, մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168․am