Գրական հորոսկոպ. լավագույն գիրքը Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
Դիտումներ՝ *
15:35 2022-09-28

MyBook ծառայության հետ միասին Elle.ru-ն կազմել է գրական պրեմիերաների աստղագուշակ։

1. Խոյ

«Նվեր: Ներքին ազատագրման և ինքներդ Ձեզ գտնելու 12 բանալիներ», Էդիթ Եվա Էգեր

Նպատակասլաց և աշխատունակ Խոյերը երբեմն այնպես են տարվում իրենց ամբիցիոզ պլաններով, որ իրենց գցում են էմոցիոնալ այրման թակարդը: Դրա համար, հոգեթերապևտ Էդիթ Եվա Էգերի այս գիրքը կարդալն ավելորդ չի լինի:

2. Ցուլ

«Alpha Girls. Առաջին կանայք սիլիկոնային հովտում», Ջուլիան Գատոյ

Ցլի ամենաուժեղ կողմերն են ողջամտությունը և արդյունքին քայլ առ քայլ հասնելու կարողությունը: Հանգիստ և առանց ունայնության: Այս գիրքը հաստատ կոգևորի Ձեզ: Գիրք, որը պատմում է չորս ուժեղ կանանց, այսպես կոչված, «Ալֆա աղջիկների» մասին: Նրանք առաջին կանայք են, ովքեր նվաճել են սիլիկոնային հովիտը:

3. Երկվորյակներ

«622 համարի հանելուկը», Ժոել Դիկեռ

Երկվորյակների մեծ մասը բազմակողմանի են և մտածող, նրանք գերազանց հոգեբան են և հետաքրքրվում են մարդկանց ներքին աշխարհով: Նրանց միանշանակ դուր կգա այս դեդեկտիվը. այստեղ կա և հանելուկային սպանություն, և սիրային եռանկյունի, և խաղեր իշխանության համար, և խորամանկ ինտրիգներ:

4. Խեցգետին

«Գրողներ և սիրեկաններ», Լիլի Քինգ

Խեցգետինների մոտ հաճախ նկատվում է անվճռականություն և ավելորդ զգուշավորություն: Հավանաբար նրանց դուր կգա Քեյսի անունով աղջկա պատմությունը, ով արդեն երկար տարիներ վեպ է գրում, բայց ոչ մի կերպ չի կարողանում ավարտել:

5. Առյուծ

«Իմ մութ Վանեսա», Քեյթ Ռասել

Առյուծները չգիտեն՝ ինչ են կոմպլեքսները և ինքնագնահատականի հետ կապված պրոբլեմները, այդ իսկ պատճառով այս գիրքը կարող է դառնալ նրանց համար յուրահատուկ բացահայտում: «Իմ մութ Վանեսան» նույնիսկ մինչև հրապարակումը սկանդալ է հրահրել ամերիկյան հասարակության մեջ:

6. Կույս

«Սիրով մեր նկատմամբ: Ինչպես ազատվել մեղքի զգացումից և ներդաշնակություն ձեռք բերել», Իլսե Սանթ

Կույսերն իրական պերֆեկցիոնիստներ են: Նրանք պատասխանատու են, նրանք նաև ունենում են մեղքի մեծ զգացում: Դանիացի հոգեթերապևտի նոր գիրքը հենց դրա մասին է:

7. Կշեռք

«Առաջ աղջիկները պուտավոր զգեստ էին կրում», Կատյա Մայորովա

Կշեռքները ամենակասկածող նշանն են: Դուք միշտ կշռում եք բոլոր «կողմերը» և «դեմերը», վերլուծում եք, փնտրում եք փաստարկներ: Այս գիրքը Ձեզ հաստատ դուր կգա: Այն կասկածների և դիլեմաների մասին է, որոնց բախվում են ժամանակակից կանայք, որոնք դաստիարակվել են մայիկների կողմից և կրել են պուտավոր զգեստ:

8. Կարիճ

«Էշելոն դեպի Սամարղանդ», Գուզել Յախինա

Կարիճները սիրում են ճանապարհորդություններ և պատմություններ ճանապարհորդությունների մասին: Գուզել Յախինայի նոր վեպը նրանց հաստատ դուր կգա:

9. Աղեղնավոր

«Ոչ մի դեպքում: Հրաժարվիր կործանարար թուլություններից, ձեռք բեր հոգու ուժ և դարձիր ճակատագրիդ տերը», Ջեն Սինսերո

Հետաքրքրասեր և ակտիվ Աղեղնավորները միշտ ձգտում են ինքնազարգացման: Բաց մի թողեք Ջեն Սինսերոյի նոր բեսթսելլերը: Սա գիրք է այն մասին, թե ինչպես դուրս գալ սովորական առօրյայից:

10. Այծեղջյուր

«Մարդկանց յոթ տեսակ, որոնց կարելի է հանդիպել գրքի խանութում», Շոն Բայթել

Հետաքրքրասեր և աշխատասեր Այծեղջյուրները պաշտում են աշխատանքը: Ուստի Այծեղջյուրները հաճույքով կկարդան շոտլանդացի գրավաճառ Շոն Բայթելի գիրքը, ով սիրով և հեգնանքով պատմում է իր աշխատանքի և մարդկանց մասին, որոնց հետ հանդիպում է գրախանութում:

11. Ջրհոս

«500 մղոն մինչև քեզ», Ջենի Կոլգան

Ջրհոսի տարերքը օդն է, դրա համար նրանց բնորոշ է թեթևությունը, փոփոխություններին հարմարվելու ունակությունը և դժվարությունները՝ որպես աճի հնարավորություն ընդունելը: «500 մղոն մինչև քեզ» գիրքը իդեալական է Ջրհոսների համար: Վեպը պատմում է բուժքրոջ մասին, ով հեռանում է Լոնդոնից և բնակություն է հաստատում շոտլանդական փոքրիկ քաղաքում:

12. Ձկներ

«Ջրերի պահապանը», Չարլզ Մարտին

Հանելուկային և երազող Ձկներն ըստ արժանվույն կգնահատեն վեպի սյուժեն. չէ՞ որ գլխավոր հերոսը չափազանց խորհրդավոր է: Նա մենակ է ապրում, խնամում է եկեղեցին, ուր ոչ ոք չի գալիս, և ոչ մեկին չի պատմում իր անցյալի մասին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը