Իլոն Մասկ VS Բիլ Գեյթս. ինչու են վիճում միլիարդատերերը
Դիտումներ՝ *
16:52 2022-05-27

Պարզվում է, որ մեր մոլորակի երկու ամենահարուստ հանճարները՝ Իլոն Մասկը և Բիլ Գեյթսը, ամենևին էլ ընկերներ չեն, այլ հակառակը՝ նրանք պարբերաբար հրապարակայնորեն վիճաբանում են։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կբոյկոտի Twitter սոցիալական ցանցը, եթե Իլոն Մասկը, այդուամենայնիվ, դառնա դրա պաշտոնական սեփականատերը։

Խնդիրն այն է, որ ոչ վաղ անցյալում SpaceX-ի և Tesla-ի համահիմնադիրը գրեթե կնքեց գործարք Twitter-ը գնելու համար, բայց հետո ստիպված եղավ կասեցնել այս գործընթացը։ Իլոն Մասկը ծրագրել էր 44 միլիարդ դոլարով գնել սոցիալական այդ ցանցը։ Նպատակն է՝ հարթակը դարձնել ավելի ժողովրդավարական և բաց:

Բայց նրա «կոլեգա» Բիլ Գեյթսը գոհ չէ Իլոն Մասկի որոշումից։ Microsoft-ի ստեղծողը չի հավատում, որ միլիարդատերը կկարողանա դա անել։ Նա կարծում է, որ Իլոնը միայն կավելացնի ֆեյքերի տարածումը Twitter-ում։

NEW YORK, NEW YORK – NOVEMBER 06: Bill Gates, Co-Chair, Bill & Melinda Gates Foundation speaks onstage at 2019 New York Times Dealbook on November 06, 2019 in New York City. (Photo by Mike Cohen/Getty Images for The New York Times)

«Նա միայն կվատթարացնի իրավիճակը: Նա իր ոլորտում ունի ինժեներների և փորձագետների հիանալի թիմ, բայց ես կասկածում եմ, որ Մասկը կկարողանա դա կրկնել այստեղ»,- ասել է նա։