Ջրի տակ ստեղծված ապագայի ֆուտուրիստական ​​այգի
Դիտումներ՝ *
16:40 2022-05-26

Նեմո այգին գտնվում է Միջերկրական ծովի խորքերում՝ Իտալիայի ափերի մոտ։ Այնտեղ նույնիսկ աճեցնում են ելակ:

Ստորջրյա պարտեզի նախագծի հեղինակը սուզվելու սարքավորումներ արտադրող Սերջիո Գամբերինին է։ Գաղափարը նրա մոտ ծագել է դեռ 2012 թվականին՝ տեղի ֆերմերների հետ զրուցելուց հետո, հայտնում է նախագծի կայքը։

Ամեն ինչ սկսվեց ջրի հատակին մնացած պլաստիկ տարայից, որի մեջ Գամբերինին լցրեց ռեհանի սերմեր։ Մի քանի օր անց սերմերը բողբոջեցին, և ձեռնարկատերը որոշեց լրջորեն զբաղվել նախագծով:

Այժմ վեց մեծ կոնտեյներներ են տեղադրվել իտալական Նոլի քաղաքի մոտ գտնվող ծովածոցի հատակին` դրանք ստորջրյա կենսոլորտային ջերմոցներ են: Դրանք շղթաներով ամրացված են ծովի հատակին։

Յուրաքանչյուր ջերմոցում աճում է մոտ 90 բույս՝ հիմնականում ուտելի տեսակներ։ Օրինակ, այնտեղ կարելի է գտնել ելակ, լոլիկ կամ լոբի։ Իհարկե, կան նաև պարզապես գեղեցիկ բույսեր, որոնք տնկվում են, որպեսզի տեսնեն, թե ինչպես կդիմանան անսովոր միջավայրին, բայց դրանք այնքան էլ շատ չեն։

Բույսերի կյանքը  հարմարավետ դարձնելու համար խողովակներով թարմ ջուր է մատակարարվում նրանց։ Բացի այդ, կիսագնդային կառույցները լցված են օդով` յուրաքանչյուրը՝ մոտավորապես 2000 լիտր: Ընդլայնված գործիքները թույլ են տալիս հետևել ձեր ստորջրյա այգու առողջությանը, նույնիսկ ցամաքում:

Ըստ Գամբերինիի, Garden Nemo-ից ստացված բերքն ավելի բարձր սննդանյութերի պարունակություն է ցույց տվել, քան ավանդական մեթոդներով աճեցված մշակաբույսերը: Ցավոք, տակավին հնարավոր չէ փորձել ստորջրյա ելակ (և ոչ միայն դրանք)՝ նրանք չեն շտապում վաճառել բերքը, բայց, ինչպես նշում է հեղինակը, ապագայում ամեն ինչ կարող է փոխվել։

Սիրարփի Աղաբաբյան

168.am