3 կանոն, որոնք կբարձրացնեն ցանկացած դիետայի արդյունավետությունը
Դիտումներ՝ *
12:59 2022-08-18

Սթենֆորդի համալսարանի բժշկական դպրոցի հետազոտության շրջանակներում հետաքրքիր տվյալներ են պարզվել նիհարելու գործընթացի վերաբերյալ։

Շատերը կարծում են, որ դիետայի հաջողությունը կախված է անսասան կամքի ուժից և անհավատալի մոտիվացիայից, բայց իրականում կա խանգարող գործոնների բավականին տպավորիչ ցանկ (տարիքը, նյութափոխանակության արագությունը, գենետիկան և այլն): Սթենֆորդի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները հետաքրքիր հետազոտություն են անցկացրել՝ ձևավորելով երեք ունիվերսալ կանոններ, որոնք կբարձրացնեն ցանկացած դիետայի արդյունավետությունը:

1. Ընտրեք սննդարար մթերքներ

Խաղադրույք կատարեք բնական և բարձրորակ սննդամթերքների վրա՝ ձուկ, բանջարեղեն, չորամրգեր, բուսական յուղ: Օրինակ՝ կետո դիետայի դեպքում ավելի առողջարար է ավոկադո ուտելը, քան պանիր, քանի որ առաջին դեպքում ավելի շատ վիտամիններ կստանաք։

2. Խուսափեք սպիտակ ալյուրից պատրաստված սննդամթերքներից

Սպիտակ ալյուրի արտադրանքը ձեզ հեռացնում է նվիրական թվերից: Ավելի լավ է նախապատվությունը տալ ամբողջահացահատիկային հացին, նուշի ալյուրից պատրաստված բլիթներին:

3. Բանջարեղենի վրա հիմնված դիետա

Բանջարեղենը պարունակում է նվազագույն կալորիա և առավելագույն վիտամիններ և հանքանյութեր: Սա կօգնի Ձեզ երկար ժամանակ պահպանել հագեցվածության զգացումը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168․am