Հայ պատանիները ստեղծել են կայք, որը կօգնի հասարակությանը լինել ավելի մեդիագրագետ
Դիտումներ՝ *
11:41 2021-11-04

Հայաստանի տարբեր մարզերից 4 պատանիներ հավաքվել են ընդհանուր գաղափարի շուրջ և ստեղծել կայք, որը օգնելու է բոլորին լինել մեդիագրագետ և պաշտպանել անձնական տվյլաները համացանցում։ Կայքը հիմնադրել են 4 պատանիներ, ովքեր նպատակ ունեն Հայաստանում կրթել մեդիագրարգետ հասարկություն։ Այս փոքրիկ քայլով նրանք օգնում են մարդկանց, լինել տեղեկացված, և պաշտպանված։

Թիմի անդամներից Ժաննա Հարությունյանը Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղից է՝ գրաֆիկ դիզայներ և ծրագրավորող։ Նրա հետ թիմում են նաև Անի Ջանվելյանը՝ ծրագրավարող և գրաֆիկ դիզայներ Վանաձորից և Վարդենիսի ավագ դպրոցի լաբորատորիայից Արա Արզոյանը և Տիգրան Կոստանյանը, որոնք երկուսն էլ ծրագրավորողներ են։

Հուլիսի 2-5-ը Դիլիջանում տեղի ունեցավ մեդիագրագիտության հեքեթոն։ 30 մասնակիցները ներկայացնում էին իրենց գաղափարները, որոնցից ընտրվեցին 6 լավագույն գաղափարները և այդ գաղափարների շուրջ կազմվեցին թիմեր։ Դիլիջանում անցկացրած 3 օրերի ընթացքում պատանիները պատրաստի ծրագրին ստացան և ներկայացրին ժյուրիին, հետո փոփոխեցին այն ԴիջիԹեքին ներկայացնելուց առաջ։

Կայքը կոչվում է Mediaavdvisor.am և օգնում է ճիշտ կողմնորոշվել տեղեկատվական դաշտում։ Կայքը հանդիսանում է մեդիա խորհրդատու հայ հասարակության համար։

Կայքի նպատակն է բարձրացնել մեդիագրագիտության մակարդակը։

Այն կօգնի լինել մեդիագրագետ, ճիշտ քաղել տեղեկությունը՝ չնպաստելով ապատեղեկատվության տարծմանը։ Էջում կա ծնողական հսկողություն բաժին, որի նպատակն է ծնողների համար ստեղծել ապահով միջավայր՝ զերծ պահելով նոր
սպառնալիքներից և մտահոգություններից, երբ երեխաները հասանելի են կայքում։

Կայքը ունի 4 հիմնական բաժիններ, որոնցից յուրաքանչյուրը փորձում է լուծել ինչ-որ խնդիր։ Այդ բաժիններն են մեդիագրագիտությունը, ծնողական հսկողություն, անձնական տվյալների պաշտպանությունը և մեդիագրադարանը։

Մեդիագրադարան բաժնում կարող եք գտնել համացանցի ամբողջ ինֆորմացիան մեդիագրագիտության մասին։ «Այստեղ ունենք ձեռնարկներ և նյութեր։ Մարդիկ ովքեր ուզում են ծանոթանալ մեդիագրագիտությանը կամ կարդալ նյութեր համացանցում, փնտրելու փոխարեն կարող են այցելել մեր կայք և գտնել այն ինչ ուզում են»։

Մեդիագրագիտություն բաժնում պատանիները ներկայացնում են հոդվածներ ոլորտին առնչվող թեմաներով։

«Վերջին տարիներին սոցիալական մեդիա լիովին ինտեգրվել է մեր կյանք, օրվա ժամանկի մեծ մասը մենք անցնակցնում ենք սոցիալակն ցանցերում և դա հենց այն գլխավոր պատճառը, ինչի համար պետք է կարողանալ ճանաչել, վերլուծել և պաշտպնավել մեդիայից։Չէ որ չնայած նրան որ այն շատ օգուտներ է տալիա, վնասները ևս քիչ քանակությամբ չեն»,-ասվում է կայքում։

Պատանիները ուշադրություն են դարձրել նաև ծնողական վերահսկողությանը։

«Ինտերնետի և բջջային տեխնոլոգիաների զարգացումը, երեխաներին հասանելի լինելը ծնողների համար ստեղծում են նոր սպառնալիքներ և մտահոգություններ: Բավական դժվար է ստուգել, թե ում հետ է երեխան շփվում, ինչ կայքեր է այցելում, ինչ տեսանյութեր է դիտում:

Բայց մեդիա բովանդակության հասանելիություն ապահովող տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց ստեղծվում են նաև համակարգեր ծնողների վերահսկողության և երեխաների և դեռահասների համար առցանց միջավայր ստեղծելու համար։

Կայքում մենք օգնելու են ծնողներին անել այնպես, որ երեխան չդիտի այնպիսի բովանդակություն, որը կարող է խանգարել իրեն։ Ծնողը մեր առաջարկած բրուզերների օգնությամբ կարող է այնպես անել որ երեխան մուտք չգործի այնպիսի կայքեր, որոնք ծնողները բացառել են»,-նշում են կայքի հեղինակները։

Անձնական տվյալների պաշտպանության բաժնում խոսվում է տվյալների պաշտպանվածության կարևորություն, միջոցների և հետևանքների մասին։ «Կարևորում ենք սոցցանցերում անվատագության պաշտպանությունը, քանի որ պատերազմից հետո մենք հասկացանք, որ մեր պարտության պատճառներից մեկը մեդիագրագետ չլինելն էր, քանի որ համացանցում հայտնվում էին այնպիսի նյութեր, որոնք շատ ժամանակ վնասում էին մեզ։

Այս բաժնում մենք խոսում ենք այն մասին, թե, օրինակ, ինչպես միացնել երկփուլային անվտանգությունը սոցցանցերում։ Հիմա ունենք տեքստային բաժին, բայց շուտով լինելու են նաև դասեր տեսանյութերի տեսքով»։

Այս օրերին ընթանում է ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը, որտեղ Ժաննան և ընկերները ներկայացնում են իրենց կայքը։ Պատանիները արդեն ստացել են շատ դրական արձագանքներ և նրանց հատկապես ոգեևորել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի արձագանքը։ Սամվել Մարտիրոսյանը այցելել է կայքի տաղավար, ծանոթացել կայքին,հետաքրքրվել թիմի գործունեությամբ և ոգևորել թիմին։

Պատանիները շահույթ չեն հետապնդում, ամեն ինչ անում են կամավոր սկզբունքով և ցանկանում են, որ իրենց գործունեությունը ձևական բնույթ չկրի ու իրենք կարողանան օգնել քիչ թե շատ մեդիագրագետ հասարակության ստեղծմանը։

Սիրարփի Աղաբաբյան

Աղբյուր՝ 168.am