Մագնեզիումը մարդու օրգանիզմի համար ամենակարևոր հանքանյութերից մեկն է, որի մեծ մասը պարունակվում է ոսկրային հյուսվածքներում: Այս տարրի դեֆիցիտը կարող է բազմաթիվ տհաճ հետևանքներ ունենալ, մինչդեռ հաճախ մարդիկ անգամ գլխի չեն ընկնում խնդրի առկայության մասին:
Առայժմ գոյություն չունեն հստակ թեստեր, որոնք թույլ կտան հայտնաբերել մագնեզիումի դեֆիցիտը, սակայն կան որոշակի ախտանշաններ, որոնք կարող են նախազգուշացնել այս խնդրի մասին:
Մագնեզիումը պատասխանատու է տարբեր գործառույթների համար:
Այս կարևոր տարրն օգնում է.
կարգավորել արյան ճնշումը,
ամրապնդել ոսկորներն ու կանխել օստեոպորոզի զարգացումը,
կանխարգելել սրտի հիվանդությունները,
![]()
բուժել շաքարային դիաբետն ու ասթման,
ազատվել դեպրեսիայից ու անհանգստությունից,
կարգավորել քունը,
ստեղծել սպիտակուցներ,
ազատվել ավելորդ քաշից,

կարգավորել արյան շրջանառությունը,
կանխել սրտի նոպան ու գլխուղեղի կաթվածը:
Մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող ախտանշանները
Այս տարրի դեֆիցիտի դեպքում մարդը որպես կանոն դյուրագրգիռ ու անհանգիստը է դառնում և հաճախ է սթրեսի ենթարկվում: Բացի այդ, Մագնեզիումի դեֆիցիտը կարող է դրսևորվել նաև էներգիայի պակասով: Այս տարրի պակասի մասին են վկայում նաև այնպիսի ախտանշանները, ինչպիսին են.
աղմուկի նկատմամբ գերզգայունությունը,
քնի խանգարումներն ու գլխացավերը,

ընկճախտը (դեպրեսիա),
մարմնի ջերմաստիճանի տատանումները,
մկանների լարվածությունն ու ոտքերի ջղաձգումները,
մարսողական խնդիրները և այլն:
Ոմանց մոտ մագնեզիումի պակասը դրսևորվում է ախորժակի կորստով կամ սրտխառնոցով: Այս խնդրից հարկավոր է հնարավորինս արագ ազատվել, հակառակ դեպքում ժամանակի ընթացքում ախտանշաններն էլ ավելի են խորանում: Լուրջ դեպքերում կարող են ի հայտ գալ այնպիսի վտանգավոր խնդիրներ, ինչպիսին են սրտի ռիթմի խանգարումներն ու տրամադրության կտրուկ տատանումները:
Հարկավոր է հիշել, որ մագնեզիումը վատ է յուրացվում այլ հանքանյութերի դիսբալանսի դեպքում, ուստի հարկավոր է ուշադիր լինել նաև այլ տարրերի մակարդակի նկատմամբ:
Ինչ խնդիրներ կարող է առաջացնել մագնեզիումի դեֆիցիտը
Մագնեզիումը շատ կարևոր է սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար, ուստի զարմանալի չէ, որ այս տարրի պակասը կարող է դառնալ սրտի նոպայի և սրտանոթային այլ հիվանդությունների զարգացման պատճառ:
Բացի այդ, մագնեզիումի պակասը կարող է նպաստել երիկամներում քարերի առաջացմանը, զարկերակային ճնշման բարձրացմանը, ինչպես նաև դաշտանային սպազմների, անքնության ու անգամ քաղցկեղի զարգացմանը:
Ինչպես խուսափել մագնեզիումի դեֆիցիտից
Օրգանիզմում մագնեզիումի առողջ մակարդակի պահպանման համար առաջին հերթին հարկավոր է պարզել, թե ինչն է նպաստում այս տարրի դեֆիցիտի զարգացմանը: Խնդիրը կարող է կապված լինել սննդակարգի, օգտագործվող ջրի քանակի, ինչպես նաև կոֆեինի, ալկոհոլի և վերամշակում անցած այլ մթերքի գործածության հետ: Բացի այդ, մագնեզիումի դեֆիցիտի պատճառ կարող է դառնալ նաև հորմոնալ հակաբեղմնավորիչների ու միզամուղ միջոցների գործածությունը:
Այս խնդրից խուսափելու համար հարկավոր է անպայման օգտագործել մագնեզիումով հարուստ մթերք: Մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում ներառել.
մուգ կանաչ տերևավոր բանջարեղեն,

արևածաղկի ու դդմի սերմեր,
ոսպ, լոբի, ոլոռ ու սիսեռ,
ավոկադո, բրինձ ու բանան,
Հարկ է հիշել, որ մագնեզիումի յուրացման հարցում շատ մեծ նշանակություն ունի վիտամին D-ն, ուստի հարկավոր է բավարար ժամանակ անցկացնել արևի ճառագայթների տակ և սննդակարգում ներառել ձկան յուղ, թունա ձուկ, սնկեր, ձվի դեղնուց, կաթ ու պանիր:
Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru


