Անվանվել է ամենօրյա սննդակարգի ամենավնասակար մթերքը
Դիտումներ՝ *
14:04 2022-05-13

Կարագի փոխարինիչները՝ սփրեդները, շատ վնասակար են օրգանիզմի համար, ասել է սրտաբան Աննա Կորենեւիչը, գրում է MedikForum-ը։

Փորձագետի խոսքով՝ նման փոխարինիչները շատ ավելի քիչ հագեցած ճարպեր են պարունակում, քան կարագը։ Այնուամենայնիվ, դրանց ընդհանուր ազդեցությունը մարմնի եւ առողջության վրա կարող է շատ բացասական լինել, ընդգծում է Աննա Կորենևիչը։

Մասնագետը պարզաբանել է, որ նման սփրեդներ օգտագործելիս մարսողական համակարգը ստանում է անհարկի եւ պոտենցիալ վտանգավոր տրանս ճարպեր։

 

«Սպրեդները հիմնականում տրանս ճարպեր են, որոնք ավելի վտանգավոր են, քան կարագը։ Ավելի լավ է դրանք մեկընդմիշտ բացառեք ձեր սննդակարգից»,-ասել է Կորենեւիչը։

Բժիշկը հավելել է, որ կարագը հակացուցված է սուր պանկրեատիտի ժամանակ։ Այլ դեպքերում բարձրորակ յուղը փոքր չափաբաժիններով կարող է շատ օգուտներ բերել: Առաջին հերթին ճարպն անհրաժեշտ է օրգանիզմին վիտամիններ յուրացնելու համար։ Բացի այդ, կարագն ինքնին պարունակում է վիտամիններ (մասնավորապես՝ A և D): Կարագի մի կտորը կարող է երկարատեւ հագեցվածության զգացում ապահովել՝ կանխելով չափից շատ ուտելը։