Mercedes-Benz-ը գաղտնի վաճառել է աշխարհի ամենաթանկ մեքենան
Դիտումներ՝ *
13:47 2022-05-13

300 SLR սպորտային մեքենան գաղտնի վաճառվել է 137 միլիոն դոլարով

Մինչ այժմ աշխարհի ամենաթանկ մեքենան համարվել է 1962 թվականի Ferrari 250 GT-ը, որը չորս տարի առաջ վաճառվել է 70 միլիոն դոլարով։ Հնարավոր է՝ այդ ռեկորդը վերջապես գերազանցված է։ Motorious պորտալը հայտնել է, որ Mercedes-Benz-ը բարեգործական աճուրդում գաղտնի վաճառել է 1956 թվականի եզակի 300 SLR Uhlenhaut Coupe սպորտային մեքենան։ Ըստ լուրերի՝ բացառիկ մոդելի համար վճարել են 136,8 միլիոն դոլար։

Daimler-Benz-ը մշակել է 300 SLR կոշտ տանիքով մրցարշավային կուպեն հատուկ 1956 թվականի սեզոնի համար: Այդուամենայնիվ, գերմանական սպորտային մեքենան երբեք չի մասնակցել որևէ մրցույթի, քանի որ ընկերությունը հեռացել է ավտոսպորտից։ Նման որոշում կայացվել է Լե Մանում 24-ժամյա մրցավազքից հետո, որը տեղի է ունեցել 1955 թվականի հունիսի 11-ին։ Այդ մրցավազքի ժամանակ մրցուղու վրա սարսափելի վթար է տեղի ունեցել, որի ժամանակ մահացել է օդաչու Պիեռ Բույլինը, ինչպես նաև 83 հանդիսատես։ Բացի այդ, 180 մարդ տարբեր աստիճանի վնասվածք է ստացել։

Այդ տարիներին SLR Uhlenhaut Coupe-ը, որի առավելագույն արագությունը կազմում էր ժամում 290 կիլոմետր, ամենաարագ ճանապարհային մեքենան էր աշխարհում: Mercedes-Benz-ի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ երբեք չեն վաճառի յուրահատուկ սպորտային մեքենան, բայց, եթե հավատանք խոսակցություններին, ապա գործարքն, իրոք, կայացել է: