2022-ի ամառվա 8 միտում Փարիզի Նորաձևության շաբաթից
Դիտումներ՝ *
14:56 2022-05-12

Ցածր գոտկատեղ, պլատֆորմներ, շղարշներ և ևս 5 թրենդ, որոնք կրելու ենք այս ամառ։

Զուր չէ, որ Փարիզը համարում են համաշխարհային նորաձևության մայրաքաղաք. նա հերթական անգամ հաստատեց իր կարգավիճակը: Նորաձևության շաբաթվա շրջանակում տեղի ունեցավ գրեթե հարյուր շոու և շնորհանդես։ Փարիզը հարուստ է նաև թրենդներով. ինչպես Միլանում և Նյու Յորքում, այստեղ նույնպես գերակշռում են ցածր գոտկատեղով տաբատներն ու կիսաշրջազգեստները, պլատֆորմով կոշիկները, տարօրինակ բացվածքները և վառ գույները: Ինչևէ, Chanel-ը և Miu Miu-ն վերանայել էին 1990-ականների իրենց հավաքածուները, իսկ Մարիա Գրացիա Կյուրին ոգեշնչվել էր 1960-ականների Dior-ի արխիվներով:

Ցածր գոտկատեղ

Կարծես թե ցածր գոտկատեղը վերադառնում է, անկախ նրանից՝ դա մեզ դուր է գալիս, թե ոչ: Փարիզի Նորաձևության շաբաթվա մասնակիցները համերաշխ են իրենց նյույորքցի գործընկերների հետ և առաջարկում են ցածր և շատ ցածր գոտկատեղով տաբատներ ու կիսաշրջազգեստներ: Իսկ գոտու տակից երևացող ներքնազգեստը (այս ձևը նույնիսկ 2000-ականներին համարվում էր վուլգար և ընկալվում էր ոչ միանշանակ) առկա է Miu Miu-ի և Chanel-ի հավաքածուներում:

Miu Miu весналето 2022

Chanel весналето 2022

Balmain весналето 2022

Բարձր պլատֆորմ

Բարձր պլատֆորմը 2000-ականների սիրելի թրենդն է, որն ավարտվել է 2010-ականներին՝ Isabel Marant-ի լեգենդար սպորտային ցածրակրունկ կոշիկներով։ Պոդիումում դրանք չէին երևում, բայց գրեթե մնացածը՝ կապիչներով բարձրաճիտ կոշիկներ, սանդալներ և այլն, պլատֆորմի վրա էին։

Rick Owens весналето 2022

8 трендов лета 2022 с Недели моды в Париже

Coperni весналето 2022

Բացվածքներ անսպասելի տեղերում

Այժմ բացվածքներ կարելի է տեսնել ծնկների, ուսերի վրա և պարզապես ցանկացած պատահական տեղում:

Loewe весналето 2022

Rick Owens весналето 2022

8 трендов лета 2022 с Недели моды в Париже

Ծալքեր

Շղարշները և ծալքերը՝ վերադարձող 2000-ականների ևս մեկ նշան են, երբ դրանք օգտագործվում էին կիսաշրջազգեստների ծայրերը, կարդիգանների եզրերն ու թևքերը զարդարելու համար: Givenchy-ն, Loewe-ն, Coperni-ն, Giambattista Valli-ն կարել են ծալքերով կիսաշրջազգեստներ (հատուկ ուշադրություն դարձրեք ասիմետրիկ տարբերակներին, ինչպիսին է Loewe-ն), Patou-ն հանդես է գալիս բասկի վերադարձի օգտին, իսկ Rochas-ն ավելի հեռուն է գնացել և թողարկել ծալքավոր կոշիկներ (դրանք իսկական հիթ կդառնան Instagram-ում)։

Coperni весналето 2022

8 трендов лета 2022 с Недели моды в Париже

Rochas весналето 2022

Կապույտի երանգներ

Հեյլի Բիբերը և KM20 կոնցեպտուալ խանութի հիմնադիր Օլգա Կարպուտն արդեն թողարկել են կապույտի երանգներով հագուստ․ այդ գույնը կփոխարինի Bottega Veneta-ի կանաչին: Փարիզի նորաձևության շաբաթվա մասնակիցները հաստատում են այդ փաստը։ 2022 թվականի գարուն-ամառ հավաքածուներում կան կապույտի բազմաթիվ երանգներ․ շատ մուգ կապույտ՝ Saint Laurent-ում, հագեցած երկնագույն՝ Rokh-ում, Acne Studios-ում, Alexandre Vauthier-ում և Stella McCarthney-ում: Այս գույնը կարող եք կրել ինչպես միատոն հագուստի, այնպես էլ կանաչի, դեղինի և նարնջագույնի հետ միասին։

Rokh весналето 2022

Saint Laurent весналето 2022

Valentino весналето 2022

Մանուշակագույն

Ի տարբերություն նուրբ յասամանագույնի, որը նորաձև էր 2021-ի ամռանը, 2022 թվականի ամառվա մանուշակագույնը դառնում է ավելի խորն ու հագեցած։ Այն հիանալի համադրվում է նորաձև կապույտ, կանաչ և բորդո գույների հետ, ինչպես Valentino-ի շոուում է:

Lanvin весналето 2022

Patou весналето 2022

Valentino весналето 2022

Բացվածքներ ուսերին

Ցանկացած մասում բացվածքների ևս մեկ տարբերակ (և 2010-ականների վերջի նշան)՝ ուսերի բացվածք: Ann Demeulemeester-ը ցուցադրել է ուսերի բացվածքով բաճկոններ, Roshas-ը` կաշվե վերնաշապիկներ, իսկ Cecilie Bahnsen-ը` նեոռոմանտիկ զգեստներ:

Cecilie Bahnsen весналето 2022

Rochas весналето 2022

Ann Demeulemeester весналето 2022

Կարճ բաճկոն

Օվերսայզ բաճկոնները դեռևս առաջատար են պոդիումներում (կրոպ-տոպերի և լայն տաբատների համատեքստում), սակայն 2022 թվականի ամռանը մի քանի թոփ դիզայներներ անմիջապես գտան դրանց փոխարինողը՝ կարճեցված բաճկոնը։ Schiaparelli-ն և Louis Vuitton-ը փորձարկում են հետևի մասը չերկարացված ֆրակներ, մինչդեռ Miuccia Prada-ն Miu Miu-ում և Maria Grazia Curie-ն Dior-ում առաջարկում են կոկիկ բաճկոններ 1960-ականների ոգով, միայն՝ ավելի կարճ: Գերադասելի է կրել այն մինի կիսաշրջազգեստով:

Miu Miu весналето 2022

Louis Vuitton весналето 2022

Schiaparelli весналето 2022