«Դեղին աղյուսից ճանապարհ» դեպի Ատլանտիդա՞. հրաշքներ Խաղաղ օվկիանոսի հատակին
Դիտումներ՝ *
14:43 2022-05-12

Հետազոտողները Հավայան կղզիների մոտ Խաղաղ օվկիանոսի հատակն ուսումնասիրելիս անհավանական ժայռային գոյացություն են հայտնաբերել: Այն կարող է նմանվել «Օզի կախարդի» դեղին աղյուսով ճանապարհին, կամ գուցե դեպի առասպելական կորած Ատլանտիդա տանող թաքնված ուղուն:

Ստորջրյա հետազոտողները, որոնք հայտնաբերել են լեռնային գոյացությունը, ասում են, որ դա իրականում հնագույն հրաբխային ակտիվության հետևանք է օվկիանոսի հատակին՝ Հավայան կղզիներից ոչ հեռու: Սալաքարերով ճանապարհ հիշեցնող տարօրինակ օբյեկտը գտնվել է Խաղաղ օվկիանոսի Պապահանաումոկուակեա ազգային ծովային հուշարձանի (PMNM) տարածքում:

«Օզի կախարդի աշխարհի» դեղին աղյուսով ճանապարհը, որը նման է հայտնաբերված ժայռին→

PMNM-ն աշխարհի ամենախոշոր ծովային արգելոցներից մեկն է, ավելի մեծ է, քան ԱՄՆ-ի բոլոր ազգային պարկերը միասին վերցրած, իսկ հետազոտողներն ուսումնասիրել են դրա ծովի հատակի միայն մոտ երեք տոկոսը:

Nautilus հետազոտական նավի անձնակազմը նկատել է գոյացությունը և հայտնագործության մասին տեսահոլովակում նկարագրել այն որպես «դեղին աղյուսով ճանապարհ» և «ճանապարհ դեպի Ատլանտիդա»:

«Սա Ատլանտիդա տանող ճանապարհն է»,- ասում է հետազոտողը ռադիոկապով:

«Դեղին աղյուսե ճանապարհ»,- հավելում է մյուսը։

Թիմի մի անդամ էլ այն որակում է «տարօրինակ» և «խելագար»:

Ներքևի նկարում՝ նկարչի տպավորությունն առասպելական կորած Ատլանտիդա քաղաքի մասին, որն անհետացել է

Իրենց հայտարարության մեջ հետազոտողները նշել են. «Թիմը հայտնաբերել է «չոր լճի հատակով» գոյացություն, որն այժմ ճանաչվել է որպես հիալոկլաստիտի ժայռի ճեղքված հոսք (հրաբխային ապար, որը ձևավորվել է զանգվածային ժայթքումներից, որտեղ բազմաթիվ ժայռերի բեկորներ են) ծովի հատակին:

Հետազոտական նավը շահագործում է ոչ առևտրային Ocean Exploration Trust-ը, որն ուղիղ եթերում հեռարձակում է այն, ինչ իր հեռակառավարվող սուզվող սարքերը տեսնում են խորքում: Nautilus-ը գրանցել է անսովոր ծովային աշխարհի բոլոր տեսակի կենդանիների, այդ թվում՝ դամբո-ութոտնուկների և «կաղամար-խոզերի»:

Nautilus հետազոտական նավը

Հետազոտողներն ասել են, որ իրենց արշավի հիմնական նպատակն էր նմուշներ հավաքել՝ որոշելու ծովային լեռների երկրաբանական ծագումն ու տարիքը, ավելի լավ հասկանալու համար Հավայան կղզիների հյուսիս-արևմտյան ձևավորումը:

vnews.am