Rocket Lab-ն առաջին անգամ ուղղաթիռի միջոցով որսացել է ընկնող հրթիռի մասը
Դիտումներ՝ *
17:19 2022-05-06

Ճիշտ է, ամեն ինչ չէ, որ ընթացավ ըստ պլանի։ Գրեթե երեք տարվա նախապատրաստումից հետո Կալիֆոռնիայի Rocket Lab ընկերությունն առաջին անգամ բռնեց բազմակի օգտագործման Electron հրթիռի ընկնող մասը: Այս առաքելությունը նախատեսված էր ապրիլի 19-ին, սակայն տեղի չունեցավ մինչև մայիսի 3-ի գիշերը։

Այս առաջադրանքի համար օգտագործվել է փոփոխված Sikorsky S-92 ուղղաթիռ։ Դրան հաջողվել է բռնել արգելակային պարաշյուտով ընկնող հրթիռի մասը՝ այն կեռիկով կցելով մոտ 2 կմ բարձրության վրա, այն բանից հետո, երբ այն ուղեծիր է արձակել 34 փոքր արբանյակներ։

Միացումից հետո ուղղաթիռի օդաչուն հայտնել է ավելորդ ծանրաբեռնվածության մասին, որը, պարզվել է, ավելի բարձր է եղել, քան փորձնականը։ Օդաչուն որոշել է հանել բեռը, որից հետո այն հանել են ջրից և տեղափոխել ցամաք։ Ինչպես հայտնում է Rocket Lab-ը, հրթիռի մասը գտնվում է գերազանց վիճակում, բայց արդյո՞ք այն կարող է կրկին օգտագործվել, դեռ հայտնի չէ։

Rocket Lab-ի նպատակն է՝ նվազեցնել արտադրության ծախսերը և փոքր Electron հրթիռների արձակման միջև ընկած ժամանակահատվածը: Եթե ​​նրանց մասերը կարող են բռնվել, երբ նրանք ընկնում են Երկիր, ապա ամեն անգամ դրանք զրոյից ստեղծելու կարիք չի լինի։

Սիրարփի Աղաբաբյան

168.am

Ամենաընթերցված