Ամուսնալուծությունից մեկ տարի անց Բիլ Գեյթսը ցանկանում է կրկին ամուսնանալ իր նախկին կնոջ հետ
Դիտումներ՝ *
14:19 2022-05-04

Ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի և Մելինդա Գեյթսի ամուսնալուծությունից գրեթե մեկ տարի է անցել։ Նրանք ամուսնացած էին 27 տարի, և ոչ ոք չէր կարող ակնկալել նրանց բաժանումը, թեև նրանց կոնֆլիկտների մասին խոսակցություններ կային։ Եվ չնայած այս ամենին, Բիլ Գեյթսը դեմ չէր լինի կրկին ամուսնանալ Մելինդայի հետ։ Այս մասին միլիարդատերն ասել է Sunday Times-ին տված հարցազրույցում։

«Մենք հրաշալի ամուսնական կյանք ենք ունեցել։ Ցավոք, ստիպված եղանք ամուսնալուծության միջով անցնել: Բայց ես բացարձակապես չեմ զղջում, որ մեկ անգամ ընտրել եմ նրան, ես չեմ կարող պատկերացնել որևէ մեկին նրա փոխարեն: Ապագայում նորից կամուսնանայի նրա հետ»,- ասել է Բիլ Գեյթսը:

SUN VALLEY, ID – JULY 11: Billionaire Bill Gates, chairman and founder of Microsoft Corp., and his wife Melinda attend the Allen & Company Sun Valley Conference on July 11, 2015 in Sun Valley, Idaho. Many of the worlds wealthiest and most powerful business people from media, finance, and technology attend the annual week-long conference which is in its 33rd year. (Photo by Scott Olson/Getty Images)

Բիլ Գեյթսն ու Մելինդա Գեյթսն ամուսնալուծության մասին հայտարարեցին անցյալ տարվա մայիսին։ 27 տարվա ամուսնության ընթացքում զույգը չորս երեխա է մեծացրել։ Այժմ նրանք բարեկամական հարաբերություններ են պահպանում և շարունակում են միասին աշխատել։

Մելինդան դեռևս ներգրավված է Բիլ Գեյթսի հիմնադրամներում։ Ամուսնալուծությունից հետո նա զգալիորեն ավելացրել է իր ակտիվները. բաժնետոմսեր է ստացել մի քանի ընկերություններում՝ մոտ 3 միլիարդ դոլար արժողությամբ: