Անհայտ փաստեր հայտնի նկարիչների մասին. Մարկ Շագալ
Դիտումներ՝ *
17:26 2022-05-02

«Առավոտյան բացելով աչքերս` ես երազում եմ տեսնել ավելի կատարյալ աշխարհ, որում տիրում են բարեկամությունը և սերը: Բայց միայն դա բավարար չէ, որպեսզի իմ օրը լինի հիասքանչ և արժանի կեցության»:

1. Մարկ Շագալը հանդիսանում է աշխարհում միակ նկարիչը, ում կատարած վիտրաժներով ձևավորված են պրակտիկորեն բոլոր կրոնադավանական տաճարները: 15 տաճարների շարքում կան հինավուրց սինագոգներ, լյութերական տաճարներ, կաթոլիկ եկեղեցիներ և այլ հասարակական շինություններ` տեղակայված Ամերիկայում, Եվրոպայում և Իսրայելում:

2. Շագալը համարվում է գեղանկարչության մեջ սեռական հեղափոխության նախաձեռնողներից մեկը: Բանը նրանում է, որ արդեն 1909թ.-ին նրա կտավի վրա մերկ կին է պատկերված եղել: Բնորդուհին եղել է Թեա Բրահմանը, ով համաձայնել է այդ դերին նկարչի նկատմամբ տածած խղճահարությունից, ով ֆինանսական դրությունից ելնելով չէր կարող իրեն թույլ տալ օգտվել պրոֆեսիոնալ բնորդուհու ծառայություններից: Ավելի ուշ այդ սեանսները հանգեցրեցին ռոմանտիկ հարաբերությունների, իսկ Թեան դարձավ նկարչի առաջին սերը:

3. Լինելով վատ տրամադրության մեջ, Շագալը նկարում էր միայն աստվածաշնչային պատկերներ, կամ ծաղիկներ: Ընդ որում, վերջինները շատ ավելի լավ էին վաճառվում, ինչը շատ էր հիասթափեցնում նկարչին:

4. Ամենագլխավորը Տիեզերքում և կյանքում գեղանկարիչը համարում էր միայն սերը:

5. Մարկ Շագալը մահացել է 1985թ.-ի մարտի 28-ին` վերելակով 2-րդ հարկ բարձրանալու ժամանակ, հետևաբար, մահը վրա է հասել վերջինիս թռիչքի ժամանակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am