Ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը նոր սկանդալային գրառում է արել իր ձեռք բերած Twitter սոցիալական ցանցում։
«Հաջորդը Coca-Cola-ն եմ գնելու՝ կոկաինը դրա բաղադրության մեջ վերադարձնելու համար»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մասկը 44 միլիարդ դոլարով ձեռք է բերել Twitter սոցիալական ցանցը։
Գործարարը նշել էր, որ Twitter-ն ավելի լավը կդարձնի՝ օգտագործելով դրա ամբողջ ներուժը.