Հայտնի է աշխարհում ամենավաճառվող սպորտային մեքենան
Դիտումներ՝ *
17:05 2022-04-29

Ford Mustang-ը կրկին դարձել է ամենամեծ պահանջարկ ունեցող սպորտային ավտոմեքենան աշխարհում: 2021 թվականի վերջին S550 մոդելը վաճառքի առումով առաջ է անցել աշխարհի բոլոր սպորտային մեքենաներից, հայտնել է Ford-ը՝ վկայակոչելով S&P Global Mobility վերլուծական ընկերության զեկույցը:

Mustang-ը յոթ տարի զբաղեցնում է առաջատարի դիրքը, սակայն այս տարի իրավիճակը կարող է փոխվել. դատելով շուկայի վերջին տվյալներից, սպորտային մեքենայի նկատմամբ հետաքրքրությունը աստիճանաբար նվազում է, գրում է motor.ru-ն:

Ford-ը մեկ տարվա ընթացքում ամբողջ աշխարհում վաճառել է մոտ 70 000 Mustang: 2021 թվականին վաճառքի հիմնական շուկան ԱՄՆ-ն էր, որին բաժին էր ընկնում վաճառքի 76 տոկոսը։ Երեք երկրներում նույնպես պահանջարկի զգալի աճ է գրանցվել՝ Նոր Զելանդիայում 54,3 տոկոսով, Բրազիլիայում՝ 37,3 տոկոսով և Հարավային Կորեայում՝ 16,6 տոկոսով: