Արդյունավետ դիմակ՝ մազաթափության դեմ
Դիտումներ՝ *
15:04 2022-04-29

Ձեզ ենք ներկայացնում տան պայմաններում շատ հեշտ պատրաստվող դիմակի բաղադրատոմս, որը կօգնի պայքարել մազաթափության դեմ։

Անհրաժեշտ է պատրաստել խառնուրդ հետևյալ բաղադրիչներից. 1 ամպուլա վիտամին B6, 1 ամպուլա վիտամին B12, 1 գրամ վիտամին C, 2 ճաշի գդալ գերչակի յուղ(касторовое масло) կամ կռատուկի յուղ(репейная масло), 2 ճաշի գդալ հալեցրած մեղր ու 2 ճաշի գդալ մազերի բալզամ։

Դիմակն անհրաժեշտ է քսել մազարմատներին և տարածել մազերի ամբողջ երկարությամբ, կապել պոլիէթիլենային տոպրակով և սրբիչ փաթաթել(անհրաժեշտ է ստեղծել «սաունայի» էֆեկտ)։ Դիմակն անհրաժեշտ է պահել 1 ժամ։

Դիմակի բաղադրության մեջ մտնող բալզամի շնորհիվ, այն շատ հեշտ է մաքրվում։