Ժամանակակից 7 հեղինակներ, առանց որոնց այսօրվա գրականությունն այդքան վառ չէր լինի
Դիտումներ՝ *
12:40 2022-08-29

1. Կաձուո Սիգուրո

Ճապոնական ծագմամբ բրիտանացի գրողը 2017 թվականի գրականության նոբելյան մրցանակի դափնեկիրն է: The Times-ը 1945 թվականից ի վեր բրիտանացի 50 մեծագույն հեղինակների ցուցակում Իսիգուրոյին տեղավորել է 32-րդ հորիզոնականում: «Բաց մի թող ինձ» վեպը մտել է անգլիական 100 լավագույն վեպերի ցուցակի մեջ: Իսիգուրոյի հայտնի ստեղծագործություններն են՝ «Օրվա մնացորդը», «Այնտեղ, որտեղ բլուրներն են մառախուղում»:

2. Ժան-Քրիստոֆ Գրանժե

Դեդեկտիվի ֆրանսիացի վարպետ: 1994 թվականին գրել է իր առաջին վեպը՝ «Արագիլների թռիչքը», որը, սակայն, աննկատ է մնացել: 1998 թվականին տպագրվել է նրա երկրորդ գիրքը՝ «Ծիրանագույն գետերը», որը ցնցեց հանրությանը և ստացավ ֆրանսիական գրական ամենամյա մրցանակը:

3. Իսաբել Ալիենդե

Չիլիացի գրող, ում գործերը շատ հաճախ գրված են մոգական ռեալիզմի սկզբունքների հիման վրա: Ալիենդեի հայտնի գործերից են «Հոգիների տունը» և «Դևերի քաղաքը»: Ալիենդեն անվանվել է «Աշխարհի ամենաընթերցվող իսպանալեզու հեղինակ», իսկ 2010 թվականին ստացել է Չիլիի գրականության ազգային մրցանակ:

4. Էլիս Մանրո

Կանադացի ժամանակակից գրողը հատկապես հայտնի է իր կարճ պատմվածքներով, որոնց համար 2013 թվականին ստացել է նոբելյան գրական մրցանակ: Համարվում է մեր ժամանակների լավագույն գրողներից մեկը: Նրա առաջին ժողովածուն՝ «Ուրախ ստվերների պահը», արժանացել է բարձր գնահատականի: 1980-2012թթ. յուրաքանչյուր 4 տարին մեկ հրապարակել է նվազագույնը մեկ ժողովածու:

5. Անտոնիա Բայեթ

Անգլիացի գրողը 1990 թվականին իր «Տիրել» վեպի համար արժանացել Բուքերյան մրցանակի: Համարվում է 1945 թվականից ի վեր ստեղծագործած բրիտանացի 50 լավագույն գրողներից մեկը:

6. Հելեն Ֆիլդինգ

Հանրահայտ «Բրիջիթ Ջոնսի» օրագիրը վեպի անգլիացի հեղինակը 2004 թվականին, համաձայն BBC-ի հարցման, արժանացել է բրիտանական մշակույթում ամենաազդեցիկ մարդկանց ռեյտինգի 29-րդ հորիզոնականին: 2016 թվականին դարձել է 7 կանանցից մեկը, ով վերջին 70 տարում ազդեցություն է ունեցել անգլիական կանացի մշակույթի վրա:

7. Ջուլիան Բարնս

Ժամանակակից գրականության ամենահեղինակավոր վարպետներից մեկը: Նա երեք անգամ հայտնվել է Բուքերյան մրցանակի շորթ-լիստում. «Ֆլոբերի թութակը», 1984թ. և «Արթուր և Ջորջ» 2005թ. վեպերի համար, և մեկ անգամ վերցրել է մրցանակը «Վերջին նախազգացումը» վեպով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am